Մեր շենքը 80-ականների սկզբին է շահագործման հանձնվել… 2000 -ականների սկիզբն էր ։ Ուշ գիշեր: Գիշերային խավարի մեջ լսում ենք աղեկտուր ո ղբաձայն… պարզվեց… Տիգրան Սիմոնյան

Տիգրան Սիմոնյանը իր էջում գրում է. Մեր շենքը շահագործման է հանձնվել ութսունականների սկզբին ։ Ունի ինը մուտք , իննսուն բնակարան ։ Ապրում է շուրջ 300-500 մարդ ։ Երբ շենքը ստացանք , բոլորս էլ գրեթե նույն տարիքն ունեինք ։ 1-ից 2
տարվա մեջ ,

բոլորս բոլորիս ճանաչում էինք , բոլորս ապրում բոլորիս հոգսերով ։ Երբ շենքի բակը շտապ օգնության մեքենա էր մտնում , ողջ շենքը վազում էր հետևից , ինչ է եղել , ով է վատացել ։ 2 հազարականների սկիզբն էր ։ Ուշ գիշեր:

Գիշերային խավարի մեջ լսում ենք աղեկտուր ո ղբաձայն ։ Ես եւ կինս , լարելով լսողություններս , հասկացանք , որ ձայնը գալիս է առաջին հարկի բնակարանից ։ Հասկացանք նաև , որ դա սովորական լաց չէր , դա ողբ էր , ցավի ողբ ։
Չնայած

շատ ուշ ժամին , գնացինք նրանց տուն ։ Տան տիրուհին միայնակ ո ղբում էր որդու մ ահը , որին դանա կահա-րությամբ սպա նել էին ։ Նրա մոտ մնացինք մինչև լուսաբաց , իսկ հարևաններից ոչ ոք այդպես էլ չարձագանքեց ։ Այդ օրը ես

զգացի , որ մենք կորցնում ենք մի շատ — շատ մեծ բան , մեր ազգային նկարագիրն ենք մենք կորցնում , մեր կարեկցանքը դիմացինի հանդեպ , մեր մարդկային դեմքը , ուրիշի տխրությունն ու ուրախությունը քոնը համարելու ունակությունը ։ Մենք դարձանք ռոբոտներ , սառը մետաղի ջար դոն ,

առանց սիրտ ու հոգի ։ Մեր մեջից դուրս մղվեց ողջ մարդկայինը , փոխարենը լցվեց չարություն , նախանձ , ստ որություն ու նե նգություն ։ Դարեր շարունակ , առանց պետականության , մենք գոյատևել ենք նաև ի հաշիվ մեր երեխաների նկատմամբ ունեցած մեծ սիրո եւ հոգածության ,
նվիրումի ,

նրանց ճիշտ դաստիարակումով և կապ չի ունեցել երեխան մերն է , թե ուրիշինը ։ Եթե նա եղել է հայ , ուրեմն մերն է ու նրա մեջ ենք տեսել մեր ապագան ։ Ինչ կատարվեց մեզ հետ , այդ որ անա ռակներն այդպես փչացրին մեր բանականությունը , որ մենք չենք կարողանում մեր

մեջ զսպել նախա նձը , չարությունը , նե նգությունը , մի 14 ամյա աղջիկ երեխայի նկատմամբ , երեխա , որը մի երեկոյի ընթացքում գր ավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը , ողջ աշխարհն իմացավ , որ նա հայ է , որ նա Հայաստանից է ։

Այն պահին , երբ Փարիզի կենտրոնում հազարավոր մարդիկ հոտնկայս ծափահարում էին այդ աղջնակին , այստեղ , Հայաստանում փողեր էին բաժանվում այդ նույն աղջնակին սևացնելու , նսե մացնելու , նրա հաղթանակը ստվերելու համար , առանց մտածելու , որ իրենց դիմաց երեխա է , որ իրենց

մի անտակտ ու գռե հիկ խոսքից , երեխայի մոտ հնարավոր է առաջանան դեպ րեսիվ վիճակներ ։ Ամոթ ձեզ , սրի կաներ ։ Ուրիշ ինչպես կարելի է ձեզ անվանել ։ Թուրքի հետ սեղան նստող , մա տաղ ուտողը , դժգոհում է այդ աղջնակից , իր հասակակից թու րք աղջնակի հետ ողջագուրվելու համար ։ Անմեղ ողջագուրում , առանց քաղաքականության եւ առանց ետին մտքի ։ Ամոթ ձեզ , հազար ամոթ ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *