Մի աշխարհ խաղալիք էր բերել հետը Սոնան. Նվարդիկի հետ ահագին խաղացին. նման պահերին հասկանում եմ, որ… Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. Հավանաբար կհիշեք, երբ 1-ին դրամահավաքը կազմակերպեցի, որպեսզի Հադրութից տեղահանված մի ընտանիքի համար վարձով տուն գտնենք Երևանում, քանզի երեխայի մոտ քաղցկեղ էին հայտնաբերել և պետք է

Երևանում ապրեին վեց ամիս։ Այն ժամանակ չգրեցի, որ այդ երեխան բոլորիդ կողմից սիրված Գոռիկի փոքր քույրն է՝ Նվարդիկը… Այս օրերին էլ երեխայի հետազոտության համար գրեթե հազար դոլար գումար էր անհրաժեշտ։ Ընկերներիս գրեցի, կես ժամվա մեժ

այդ գումարը կազմակերպեցինք, փոխանցեցի ընտանիքին։ Եվ նաև այսօր իմ շատ սիրելի Sona Rubenyanի հետ գնացել էինք էրեխեքին այցի։ Այն օրը պարզել էի, որ ընգերս՝ Գոռիկը, Սոնային շատ է սիրում։ Սոնային գրեցի, ասեցի՝ «Սոնա ջան, կարո՞ղ ենք գնանք էրեխեքին այցի», ասեց՝ «խնդիր

չկա, օր ասա»։ Եվ այսօր գնացինք։ Սոնան մի աշխարհ խաղալիք էր բերել հետը։ Նվարդիկի հետ ահագին խաղացին, նկարեցին, նկարվեցինք։ Եվ այդպիսի պահերին ես էլ ավելի եմ հավատում, որ լավ և բարի մարդկանցով մենք հաղթելու ենք խավարին, լավ և բարի մարդկանց շնորհիվ մենք հառնելու ենք։ Ապրեք, որ կաք, ապրեք, որ իմ ընկերներն եք։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *