Civic.am-ը գրում է. Ռոբերտ Քոչարյանը ստում է. նրա պաշտոնավարման տարիները հիշվում են որպես բիզնես խլե լու տարիներ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդիպում է ունեցել գործարարների հետ եւ բավական ուշագրավ հայտարարություններ է արել իր պաշտոնավարման
տարիներին գործարարների, տնտեսական միջավայրի մասին։
Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը իր պաշտոնավարման տարիներին կարևորել է բիզնեսի պաշտ պանվածությունը։ «1999 թվականից այս կողմ չեք կարող ասել որևէ դեպք, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն մտել է որևիցէ բինզես, ստուգել է, «մասկի շոու» է արել, պառկեցրել գետնին։ Չի եղել այդպիսի բան,
բացառվում է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը ու հավելել, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակահատվածում չի եղել մի դեպք, երբ հարկերը ավելանան։ Հարկերը մենակ նվազել են և դրա հետ միասին հարկերն ավել են հավաքագրվել, ՀՆԱ-ն աճել է երկնիշ թվերով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներից անտեղյակներին
կթվա, թե մի հրաշալի ժամանակահատված է եղել բիզնեսի, տնտեսության զրգացման համար, սակայն դրանից լավատեղյակները Քոչարյանի պաշտոնավարման տարիները ասոցացնում են բիզնեսներ խլելու, բիզնեսմեններին հա լածելու, ամենալավ բիզնեսները միայն յուրայիններին շնորհելու, նրանց համար արտոնյալ պայմաններ ստեղծելու հետ։ Հիշողությունը շատ չծան րաբեռնելով մատների վրա կարելի է թվարկել
բազում բիզնեսներ խլե լու օրինակներ։ Ընդ որում՝ դրանցից մեծ մասի դեպքում խլելու պրոցեսը սկսվել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ և «բարեհաջող» ձևով ավարտվել Սերժ Սարգսյանի ժամանակ։ Վառ օրինակներից մեկը գործարար Խաչատուր Սուքիասյանի «Բջնիի» դեպքն է, երբ 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանը որոշում
կայացրեց կանգնել ընդդիմության կողքին ու միանգամից հետո սկսվեց նրա բիզնեսը խլելու գործընթացը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բիզնեսով կարող էին զբաղվել բացառապես իր մտերիմները, բարեկամներն ու յուրայինները։ Վառ օրինակներից է նաև «Արարատցեմենտ»-ի գործարանը Արամ Սարգսյանից խլ ելու գործընթացը, որը ևս սկսվեց Ռոբերտ
Քոչարյանի ժամանակ։ 2001 թվականին իշխանությունների հանդեպ հստակ արտահայտված ընդդիմադիր կեցվածք ունեցող Արամ Սարգսյանին չհաջողվեց պահել իր իսկ ղեկավարած ձեռնարկությունը։ Այդժամ «Արարատցեմենտ»-ը մասնավորեցվեց ու մրցույթը հաղթեց շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը։ Հենց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1999-ին, նախկին իշխանությունների մտերիմ Աշոտ
Արսենյանը ամերիկահայ գործարար, «Ջերմուկ» ՓԲԸ-ի հիսուն տոկոս բաժնետեր Կայծակ Զեթլյանից խլեց «Ջերմուկ» ՓԲԸ-ն։ Արսենյանին, իհարկե, դա հաջողվեց միմիայն իշխանության հովանավորությունը վայելելու հետևանքով։ Այնուհետև կրկին իշխանության հովանավորության հետևանքով Կայծակ Զեթլյանից խլ վեց նաև Երևանի գինու, օղու, կոնյակի գործարանը։
Այդպիսի օրինակները բազմաթիվ են։ Արժե հիշեցել նաև այն օրինակը, երբ 2018 թվականին վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ ոնց էին գործարարները պատմում, թե ժամանակին իրենց բիզնեսը ինչպես են խլ ել, ֆիզիկական հաշվերհարդար տեսել իրենց հետ ու հա լածել։ ՀՀ-ում Քոչարյանի ստեղծած այ լասերված դա տական
համակարգի պատճառով բիզնեսը կորցրած եւ Ֆրանսիա վերադարձած Ֆրանսահայ գործարար, «Փարիզյան սուրճ»-ի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը civic.am-ի հետ զրույցում անդրադարձ կատարելով Քոչարյանի պնդումներին նիկատեց, որ սար սափելի վատ է վերաբերում Ռոբերտ Քոչարյանին։ «Նրա օրոք է ՀՀ-ում աղքատությունը աճել, մարդիկ ստի պված
փա խնում էին Հայատանից, քանզի իրենց բիզնեսները խլ վում էին, ինչ որ մարդիկ էին գալիս ու ասում, որ այդ բիզնեսը պետք է տան իրենց։ Այդ ամենին ես ինքս չեմ առնչվել, բայց շատ եմ լսել դրա մասին։ Ինձ ինքս ավելի մեծ խոչընդոտներ ստեղծել է Սերժ Սարգսյանը, սակայն ինձ համար Քոչարյանը և Սերժ Սարգսյանը նույն մարդիկ են։
Նրանց մեթոդներ նույն են։ Բլորը գիտեին, որ եթե դու իրենց մարդը չէիր, ապա բիզնեսում չէիր կարող հաջողել։ Դա էր իրականությումը»,- ասաց տիկին Գործունյանը՝ ավելացնելով, որ զարմանում է, որ Հայաստանում դեռ մարդիկ կարող են գտնվել, որ կարող են ընտրել Քոչարյանին։ «Մարդ ինչպե՞ս կարող է էդքան շուտ մոռանալ ամեն ինչ, մոռանալ
Հոկտեմբերի քսանյոթ, մոռանալ տնտեսական անկումը, ճգ նաժամը, հսկայական արտա գաղթը, Մարտի մեկի դեպքերը, ժողովրդի սպանդը։ Ես այդ ժամանակ ՀՀ-ում էի և իմ աչքերով եմ տեսել այդ ամենը։ Դրա համար ինձ պարզապես զարմացնում է այն փաստը, որ մարդիկ կան, որոնք ուզում են, որ
Ռոբերտ Քոչարյանը վերադառնա։ Դա դժ բախտություն է։ Ինձ համար դա նույնն է, որ մի ազերի բերեն ու նստեցնեն իշխանության ղեկին։ Մենք այլևս երկիր չենք ունենա։ Ես մեկ-մեկ հայերին չեմ հասկանում ու չեմ կարողանում հավատալ, որ այսօր ՀՀ-ում Քոչարյանին ձայն տվող քաղաքացի կարող է լիել»,- եզրափակեց Գործունյանը։