Զ ոհ սահմանին ու վիր ավոր․․․ հասարակությունը քնած է, կամ՝ ֆեյսբուքում։ Սակայն հիմնական ասելիքս դրա մասին չէ… ուզում եմ ասել, որ… Փայլակ Ֆախրադյան

Փայլակ Ֆախրադյանը գրում է. Զ ոհ սահմանին ու վիր ավոր․․․ հասարակությունը քնած է, կամ՝ ֆեյսբուքում։ Սակայն հիմնական ասելիքս դրա մասին չէ։ Հերթական քննադատությունները ԶԼՄ-ների ուղղությամբ է, թե բա ՊՆ-ի հաստատմանը չեն

սպասում, ինֆորմացիա եւ լուսանկարներ են հրապարակում։ Ի՞սկ ՊՆ-ն պատշաճ կատարում է իր գործառույթը, որ մի հատ էլ սպասենք։ Առհասարակ էդ կառույցի լրատվականը որեւէ հեռախոսազանգի չի պատասխանում։

Ի՞նչ առաջարկում եք սպասել մի կառույցի պատասխանի, որը հիշեցնեմ քառասունչորս օր շարունակ ստել է։ Առաջարկում ե՞ք սպասել մի կառույցի պատասխանի, որը դեկտեմբերի 31-ին

հայկական բանակում զո հված զի նծառայողի մասին հայտնում է միայն հունվարի 5-ին ու զարմանում, որ «համարձակվել» ենք իրանց ամանորյա տոները փչացնել եւ խնդրել ենք հաստատել տեղեկությունը,

ինչն այդպես էլ չարեց։ Վստահ եմ Գևորգ Ալթունյանը կոնկրետ այս դրվագը շատ լավ է հիշում։
Ու առհասարակ դադարեք ֆեյսբուքում դասեր տալուց։ Ցավակցում եմ զո հված զինծառայողների հարազատներին, վիր ավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *