Իզուր չեն ասում՝ վերքը տիրոջն ա ցավ տալիս. շատերը հարց են տալիս, թե՝ ո՞նց ա ժողովուրդը հանդուրժում էս ամենը։ Շատ պարզ. քանի որ… Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանը գրում է. «Հայրենիքի պաշտպանության համար մղված մար տերում նահատակված…». սովորաբար պաշտոնական հաղորդագրությունները սենց են չէ՞ գրում։ Բայց ցավն էլ նրանում ա, որ էդ հայրենիքը մենակ էդ

տղերքինը չէր, դա բոլորինս ա, ու, եթե քո տուն էդ կո րուստը չի մտել, դա դեռ չի նշանակում, որ դու կոր ուստ չունես։ Հայրենիքդ ունի կորուստ, հայրենիքիդ պաշտպաններից մեկն ա պակասել, սյուներից մեկն ա ընկել, ու, եթե դու դա չես
գիտակցում,

ուրեմն էդ հայրենիքում անելիք չունես, էդ հայրենիքի օդը շնչելու եւ ջուրը խմելու իրավունք չունես, որպես մարդ գոյատևելու իրավունք էլ չունես, եթե ճիշտը խոսենք։ 1 տարի առաջվա զո հերն ու այսօրվա զո հերը վաղը էս իշխանությունների ձեռքով ընդամենը վիճակագրություն են դառնալու,

սահմանային միջադեպ։ Ու իզուր չեն ասում՝ վերքը տիրոջն ա ցավ տալիս։ Մենք էսօր դրա վառ ապացույցն ենք տեսնում։ Եվ էսօր շատերը հռետորական հարց են տալիս, թե՝ ո՞նց ա ժողովուրդը հանդուրժում էս ամենը։ Շատ պարզ. քանի որ հանդուրժեց բանակը արժեզրկողներին,

եկեղեցուն ծաղրողներին, պա տերազմ հաղթած հերոսներին հալած ողներին, որովհետև հանդուրժեց մեկ տարի առաջվա 5000 զ ոհին, որովհետև հրապարակում կա խաղան չբարձրացրեց էդ տղերքին մա հվան ուղարկողներին, դեռ մի բան էլ գնաց ու

նորից ընտրեց։ Ընտրեց Արցախը հանձնելու դավադրության մեջ 5000 ընտանիքներիի ճրագների մա հը որպես վիճակագրություն ներկայացնողին։
Հավի ճուտ չէին, որ ուրանային, անցներ գնար։ Մարդիկ էին, ջահել տղերք, ովքեր երազանքներ
ունեին ու որոնց կյանքի թելը մի ակնթարթում, մի

անհայրենիքի պատճառով կտրվեց։ Ու «մարդիկ» հանդուրժեցին դա, կյանքեր խոր տակածների համար արդարացումներ մտածեցին, տեղ-տեղ էլ հայրենիքն ուրացան այդ արդարացումների մեջ։ Շատերն ուրացան, որովհետև շահ ունեին, շատերն ուրացան, որովհետը

խիղճ չունեին, մի մասն էլ ուրացավ, որովհետև պարզապես թու րք էր… Մի առիթով ասել եմ, նորից եմ կրկնում՝ էսքան հերոս տղա էս ժողովրդի համար շատ-շատ էր, էսքան հերոս տղու էս ժողովուրդը պարզապես արժանի չէր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *