ՖԲ-ում պտտվում են զո հված երիտասարդների նկրաները և Արամ Զավենիչի «ցնցող» ստատուսը սեփական նկարի ներքո. գիտեք՝ ինչու, քանզի… Արա Արայան

Արա Արայանը գրում է. ՖԲ-ում պտտվում են զո հված երիտասարդների նկրաները և Արամ Զավենիչի «ցնցող» ստատուսը սեփական նկարի ներքո: Փիառ և միայն փիառ, ցանկացած իրավիճակում, ցանկացած եղանակի, պիտի ճանաչելիությունը

բարձրացվի մասսաների մոտ: Իսկ ստատուսն իրոք «ցնցող» է: Ասում է 1946-ից Իսրայելում պատերազմական վիճակ է, զո հեր կան, Իսրայելը պայքարում է հանուն իր պետականության ու չի հանձնվում: Եկեք մենք էլ չընկճվենք ու չդավաճանենք Եռաբլուրին…

Էս տգիտությունը նույնիսկ ամոթ է վերլուծել: Էստեղ ամենա տհաճը անելանելիության զգացումն է: Մեզ դրել են այնպիսի վիճակի մեջ, երբ ժողովուրդը չգիտի՝ որ կողմ շրջվի, ում հետ հույս կապի: Երկրի ղեկը խե ղկատակի ձեռքն են տվել, ով իրագործում է

թշն ամու ցանկացած առաջադրանք, ողջ իշխանական թիմն այսպիսին է: Պառլամենտական ընդիմություն են երկրի վզին փաթաթել, որ նույնպես թշն ամու պրոքսի է: Պառլամենտից դուրս կան զանազան մանր ու միջին քաղաքական կազմակերպություններ ու անհատներ, ովքեր

նույնպես, կամ խեղկատակներ են, կամ թշնամու ագ ենտ: Եվ մոլորված ժողովուրդը չգիտե ինչ անել, 30 տարի այս վիճակն է: Պատճառների մասին մտածելու և դրանց դեմ պայքարելու փոխարեն պայքարում ենք հետևանքների դեմ, ինչն անիմաստ

է: Ցավը ցավազրկողով վերացնել հնարավոր չէ: 1988-ին մեր ուզածը այլ բան էր, մեզ այլ բան պար տադրվեց: Բոլշևիզմից տու ժած հայությունը փոխարեն բոլշևիզմի դեմ պայքարեր, սկսեց պայ քարել թուրքի դեմ: Զավենիչները ավելի «օրիգինալ» են, Հայաստանը համեմատում են

Իսրայելի հետ, երբ այս երկու դեպքերի մեջ ոչ մի համեմատելու նմանություն չկա: Չէ, իրոք մեր անկման չափը չգիտենք: Գժվելու բան է, ազգովի թամաշա ենք անում 18 տարեկան երեխեքի արյան վրա: Անսահման այլան դակություն է: 4000 զ ոհից հետո, կարծես էլ ոչ մի սահման չկա, ինչքան ուզեն կզո հաբերեն, ինչքան ուզեն կխաբեն… Մինչև պատճառը չհասկանանք, հետևանքը չի վերանա:
Շարունակեք թամաշան:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *