Ասում են՝ Ծառուկյանն ուզում է Քրիստոսի արձան տեղադրել: Համաձայն եմ: Թող տեղադրի: Իր բակում… Իսկ արձանը տեղադրելու հետ կապված պատվիրաններից մեջբերում կատարեմ… Արմեն Մարտիրոսյան

Արմեն Մարտիրոսյանը գրում է. Ասում են՝ Գագիկ Ծառուկյանն ուզում է Քրիստոսի արձան տեղադրել: Համաձայն եմ: Թող տեղադրի: Իր բակում: Պարիսպից ներս ու պարսպից ցածր: Կամ թող պարիսպը բարձրացնի:

Մեր նախնիները հայր Աստծու պատկերն են քանդակել: Ով չի տեսել, թող գնա Նորավանք: Մենք ուղիղ կապի մեջ ենք: Բայց անգամ դա չի փրկում մեզ աղե տներից: Ես գիրք եմ հրատարակում, երբ փող է ընկնում ձեռքս: Իրեն խորհուրդ կտամ դպրոց բացել: Մեր փրկիչը միայն կրթությունը կարող է լինել: Իսկ արձանը տեղադրելու

հետ կապված պատվիրաններից մեջբերում կատարեմ՝ 2.Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, ու երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկըրպագես եւ չպիտի պաշտես դրանց, քանի որ ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի

մեղքերի համար պա տժում եմ որդիներին, ինձ ա տող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ:
3. Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի

արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:
10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Հանրային վայրը, որտեղ ցանկանում ես արձան տեղադրել՝ ոչ քո մերձավորինն է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *