Ասում են` Գագիկ Ծառուկյանի իրավունքն է, թե ինչպես կծախսի իր փողերը… Ճիշտ են ասում… ԲԱՅՑ մի կարևոր հանգամանքի մասին ասեմ… Վազգեն Մուրադյան

Ասում են` Գագիկ Ծառուկյանի իրավունքն է, թե ինչպես կծախսի իր փողերը… Ճիշտ են ասում… ԲԱՅՑ մի կարևոր հանգամանքի մասին ասեմ… Վազգեն Մուրադյան

Վազգեն Մուրադյանն իր էջում գրել է.
Ասում են՝ Գագիկ Ծառուկյանի իրավունքն է, թե ոնց կծախսի իր փողերը…Ճիշտ են ասում…ԲԱՅՑ։ Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ արձանի կանգնեցմամբ նա ուզում է նպաստել հասարակության մեջ հավատի, լույսի ու այլ հավես

բաների ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ հասարակությունը կամ, գոնե, նրա որոշակի մի մաս դեմ է արտահայտվում այդ գաղափարին` հիմնավորելով, որ արձանի վրա ծախսվող գումարը որևէ ձև նրա մեջ հավատ, լույս կամ այլ հավես բան չի ամրապնդելու ու փոխարենը կարծիք է հայտնում,

որ արձանին հատկացվելիք փողը ուղղվի ռազմական սպառազինությանը կամ կրթության բնագավառին կամ այլ հավես բաներին։ Հասարակությունը չի արգելել Գագիկ Ծառուկյանին ու չի ար գելում 33 կամ 333 մետրանոց արձան կանգնացնել։ Հասարակությունը կամ դրա մի մասն ուղղակի իր դիրքորոշումն է հայտնում այդ գացափարի

նկատմամբ։ Ու եթե Գագիկ Ծառուկյանի նպատակն իրոք հասարակության բարօրությունն է, ուրեմն, կարծում եմ, որ հասարակության կարծիքը նա պարտավոր է նկատի ունենալ, որն ավելի քան հիմնավոր է։ Հետևաբար` այն պնդումը, որ հասարակությունը երկրի գործառույթները դնում է մասնավոր անձի վրա, պարզ դեմագոգիա է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *