Դա անհեթեթ է և ոչ օգտակար… Դարերով եկող մեր եկեղեցիներն արդեն խորհրդանշում են, որ մենք 1-ին քրիստոնյա ազգն ենք: Լավ կլինի, որ…Մկրտիչ Մինասյանը՝ Ծառուկյանի՝ հայտարարության մասին

Այսօր «ԲՀԿ»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ իր ընտանիքի նախաձեռնությամբ մրցույթ է հայտարարվում՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ արձանը լինելու է վերածննդի ու հայ ժողովրդին լույսի ճանապարհ ցույց տվող: Ծառուկյանը նաև նշել էր, որ մեր հայրենիքն ապրում

է դժ վարին ժամանակներ, բայզ հայը, լինելով քրիստոնեությունն 1-ին ընդունած ազգ, միշտ էլ հավատով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Նախկին պատգամավորը, սակայն, չէր մանրամասնել, թե ինքը ո՞րն է համարում ՀՀ աշխարհի բարձունքը, որտեղ էլ տեղադրվելու է 33 մետր բարձրության արձանը: Ամեն դեպքում, եթե

տարածքը մասնավոր սեփականություն չլինի, ապա արձանի տեղադրման որոշումը նախ և առաջ պիտի հաստատի տվյալ համայնքի ավագանին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այս մտահղացմանը՝ ՀՀ-ի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այն համարեց անհեթեթություն: «Անկախ նրանից՝ մենք քրիստոնյա

1-ին ժողովո՞ւրդն ենք, թե՞ ոչ, չկա դրա ո՛չ անհրաժեշտությունը և ո՛չ էլ պարտավորվածությունը: Դարերով եկող մեր եկեղեցիները արդեն խորհրդանշում են, որ մենք 1-ին քրիստոնյա ազգն ենք: Փոխանակ պահենք այդ եկեղեցիները, վերականգնենք դրանք և ներկայացնենք աշխարհին, ցույց ենք տալու Հիսուս Քրիստոսի մի մեծ արձա՞ն»,- անուղղակի հարցադրում կատարեց

Մինասյանը: Ըստ նրա՝ Աստծո որդու մեծ արձանը պիտի տեղադրվի պետության որոշմամբ: «Պետությունը պետք է դրա անհրաժեշտությունը տեսնի, նոր որոշում կայացնի»,- կարծում է Մինասյանը: Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ լավ է, որ Գագիկ Ծառուկյանը եկեղեցիներ է կառուցում, բայց լավ կլինի, որ մեկ օր էլ որոշի Կոտայքի մարզի հին եկեղեցիները վերականգնի. Կարծեմ Կոտայքի մարզի

մեկ եկեղեցի վերանորոգել է նա, սակայն դա շատ քիչ է: Մեր ունեցածը պահելն է՛լ ավելի կարևոր է, քան Քրիստոսի 180 մ արձան սարքելը»: Հհևի ճարտարապետների միության նախագահը նաև նշեց, որ արձան տեղադրելու համար նախ պետք է թույլտվություն ստանալ պատկան մար միններից: «Կանոնակարգեր կան, որոնք պիտի պահպանվեն, քննարկումներ պիտի լինեն արձանի տեղադրման

վայրի, ճարտարապետական լուծումների ու այլնի մասին»,- նկատեց Մինասյանը: Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ մեզ հետ զրույցի ընթացքում շեշտեց՝ նախագծին հավանություն չի տալիս: «Չկա արձան տեղադրելու անհրաժեշտություն, ու դրանով չէ, որ մենք պետք է մաքրվենք: Բացի դրանից, արձանները Հայ առաքելական եկեղեցու ավանդությանը հարիր չեն: Կաթոլիկ ավանդություն է դա:

Այստեղ խոսքը ճշտի կամ սխալի մասին չէ, քայլը հակաքրիստոնեական չէ, պարզապես մեր հայկական ավանդության մաս չի կազմում արձանաշինությունը»,- ասաց նա: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատեց՝ վերածնունդը ու լույսի ճանապարհ գտնելը ճիշտ չէ կապել արձանաշինության հետ: «Ռիո դե Ժաներյոյում Հիսուս Քրիստոսի ամենահայտնի արձանն է կանգնեցված, սակայն այն աշխարհի

ամենավտш նգավոր, ամենшկր իմինալ և ամենաш նшռակ քաղաքն է»,- կարծում է Աջապահյանը։ Հարցին՝ որոշումը կայացնելուց առաջ եկեղեցու անդամների հետ եղե՞լ են քն նարկումներ։ Շիրակի թեմի առաջնորդը ասաց՝ եթե լիներ քննարկում, կիմանար: «Եթե քննարկում լինի այս հարցով, Մայր Աթոռն իր դիրքորոշումը կասի:

Նպատակահարմարության և առաջնահերթության խնդիր եմ ես տեսնում: Սա աննպատակ, ոչ օգտակար նախագիծ է: Երբ չենք ունենա որևիցէ խնդիր պետականաշինության ասպարեզում, այդ ժամանակ էլ կարող ենք այդ հաճույքը մեզ թույլ տալ, թեև նորից անհրաժեշտությունը արձանը չի լինելու»,- եզրափակեց նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *