Ծառուկյանը մրցույթ է հայտարարել ՀՀ-ում Հիսուսի արձանը կանգնեցնելու համար։ Պետք է հիշեցնել, որ ոչ շատ վաղուց նույն Ծառուկյանը և իր բարգավաճականները աղմ կում էին, թե… Ալեքսանդր Սայադյան

Ալեքսանդր Սայադյանն իր էջում գրել է.
ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Լա՞լ, թե՞ խնդալ… Ըստ ֆեյսբուքում տարածված տեղեկությունների, Ծառուկյան Գագիկը մրցույթ է հայտարարել ՀՀ-ում Հիսուսի արձանը կանգնեցնելու համար։ Ի՜նչ ասես… Փողը իրենն է,

ինչպես կուզի, էնպես էլ կծախսի, կամ ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ բակլան իրենն է, ուզի՝ խաշած կցանի։ Ոչ շատ վաղուց նույն Ծառուկյանն ու իր բարգավաճականները աղ մկում էին, թե արաբ շեյխերին շանս չեն տալիս իրենց փողերը բերել ու ներդրումներ անել

Հայաստանում, զարգացնել մեր պետության տնտեսությունը, օգնել բարգավաճմանը։ Չեմ կարծում, թե ներդրումների դաշտը փակ է Գագիկ Ծառուկյանի համար և նա կարող է իր փողերը ներդնել մեր՝ պատ երազմի մեջ գտնվող երկրի

համար շատ ավելի կարևոր ոլորտներում։ Իրապես հայրենասեր մարդը այդ ձև կվարվեր։ Ոնց ժողովուրդն է ասում՝ մի ծակ կփակեր։ Սակայն ինչպես նույն ժողովուրդն է ասում՝ քրդի եղը որ շատ է լինում, քա մակին է քսում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *