«Մնում ա միայն սիրուն մեռնելը, քանզի… ». զո հված Վահան Բաբայանի նամակը՝ եղբորը

Հունվարի տասնմեկին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստո րաբաժանումների իրականացրած սա դրանքի հետևանքով զո հված զի նծառայողներից Վահան Վաչագանի Բաբայանը (2003 թ.) Կոտայքի մարզից էր՝ Հրազդան քաղաքից:

19-ամյա ժամկետային զի նծառայող Վահանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել

2021 թվականի ամռանը։ ՀՀ Պա տերազմի և ԶՈւ Վետերանների Կոմիտեի «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» Երիտասարդական խորհրդի նախագահ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վահանի՝ եղբորն ուղարկած նամակը և գրել.

«ՎԱՀԱՆ ՎԱՉԱԳԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ Այսպիսի տղա է անմա հացել … Կարդացե՛ք ու սովորեք… Ուսուցիչներ ու դասախոսներ, Վաղը մտե՛ք դասարաններ, լսարաններ ու աշակերտների, ուսանողների համար ընթերցեք այս 18-ամյա պատանու խոսքերը, որոնք գրել է ավագ եղբորը`

Վոլոդյային` անմա հանալուց առաջ… «Ստեղի լավը մենակ էնա, որ հելնում ես պոստեր, գիտես՝ տունդ ես պահում… Մենակ մենք ենք` դուխներս տեղը, ամեն ինչի պատրաստ, վաբշե էլ հող չենք տալու…
ՀԱՅՐԵՆԻՔ ՀԼԸ ՊԻՏԻ ՊԱՀԵՄ… Հողը կյանքի գնով

են պահում… Դե հլը նայի, ուր են հասել, մի քանի պոստ էլ տանք, կհասնեն մեր տներին… ՄՆՈՒՄ Ա ՄԵՆԱԿ ՍԻ ՐՈՒՆ ՄԵՌՆԵԼԸ…»: ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՕՐԻՆԱԿ… Դե արի ու դիմացի, ազգիս լավագույն սերուցքը, մեր երկիրը պահողն ու շենացնողը»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *