Արձաններ կառուցելու փոխարեն պետք է ապրել այնպես, որ… Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանի պատասխանը

Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունվարի տասնչորսին, հայտնեց, որ ուզում է Հիսուս Քրիստոսի արձանը կառուցել, որի համար էլ մրցույթ է հայտարարել:

Ծառուկյանի խոսքով արձանը լինելու է երեսուներեք մետր, որը խորհրդանշելու է Քրիտոսի ապրած երկրային կյանքի տարիները: Վերջինս վստահեցնում է, որ հայը՝ լինելով քրիստոնեությունն 1-ինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: ԲՀԿ առաջնորդի այս հայտարարությունը

համացանցում բուռն քննարկման առարկա դարձավ: Այս մասին իր կարծիքն է հայտնել նաև Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Վարդապետը նշել է, որ արձաններ կառուցելու փոխարեն պետք է ապրել Հիսուսի ու ավետարանական պատգամներով և հավելել, որ Հայոց Եկեղեցու ավանդությանը խորթ է արձանների տեղադրումը։

«Քրիստոնեությունն ապրված կյանք է և ոչ թե փիլիսոփայություն։ Ի վերջո՝ մեր գերխնդիրը նույնն է՝ չենք կարողանում գլխավորը երկրորդականից զանազանել»,- նշել է վարդապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *