Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է՝ «Փաշինյանը անում է ամեն ինչ` իշխանություն պահելու համար»։ Միգուցե, բայց պետք է հիշեցնեմ, որ 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը… Դանիել Իոաննիսյան

Լևոն Տեր-Պետրոսյանը ասում է՝ «Փաշինյանը անում է ամեն ինչ` իշխանություն պահելու համար»։ Միգուցե, բայց պետք է հիշեցնեմ, որ 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը… Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանն իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է հետևյալը. Լևոն Տեր-Պետրոսյանն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է` իշխանություն պահելու համար։ Միգուցե,

սակայն чья бы корова мычала? Մեղմ ասած, հիացած չլինելով ՀՀ-ում ժողովրդավարության այսօրվա մակարդակով, պիտի հիշեցնեմ, որ 1995 թվականին ՀՀՇ-ն ու 1996-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կեղծված ընտրություններով են պահպանել

իշխանությունը։ Երկրի դեմ ծան րագույն հան ցագործություն, որը (առնվազն` դեռ) չեն արել Նիկոլ Փաշինյանը կամ Քաղաքացիական պայմանագիրը։ Հույսով եմ, որ ՀՀ-ն երբեք այլևս չի տեսնի իշխանության պահպանման համար արված այնպիսի

քայլեր, ինչպիսիք արել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ու պետք է անենք ամեն ինչ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության պահպանման համար արված քայլերի հարցում չդառնա այդ այդ 3-ից որևէ մեկի նման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *