Միգուցե չվերադառնայի մարդաշատ վայրեր այցելու համար QR կոդի թեմային, եթե այսօր քաղաքում ականատես չլինեի ԱՅՍ տեսարանին… Հիմա հարց. Հարգելի տիկին նախարարին… Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն իր էջում գրել է. գրառումը․ «Մի քանի օր առաջ բաց նամակ էի գրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, մարդաշատ վայրեր այցելու համար QR կոդի պարտադիր լինելու վերաբերյալ վերջինիս հրամ անագրի հետ կապված:

Միգուցե չվերադառնայի էս թեմային, եթե քաղաքում այսօր ականատես չլինեի մի տեսարանի՝ երթուղային տաքսու մեջ նստած ու կիսակռացած մոտ 17-18 մարդկանցից և ոչ մեկ դիմակով չէր: Հիմա հարց. Հարգելի տիկին նախարար, եթե Ձեր հրամ անագրի նպատակը հանրային առողջությունն է, և ոչ թե

«թռիչքային աճ ունեցող տնտեսության» արդյունքում դատարկված բյուջեն լցնելը, ուրեմն Դուք պարտավոր եք այդ հրամ անագրում ավելացնել նաև «հանրային տրանսպորտում QR կոդի պարտադիր լինելու» կետը: Հակառակ դեպքում Դուք կապացուցեք իմ և շատ-շատերի այն կարծիքը,

որ այս հրամ անագրի միակ նպատակը, ռեստորանների ու սրճարանների հաշվին Ձեր կառավարության անդամների պարգևավճարներն ապահովելն է: Ոնց կասեր Ձեր վարչապետը «Քաղաքացին տու գանքի մատերիալ չէ»: Բնականաբար, ՔԱՂԱՔԱՑԻՆ ՏՈՒ ԳԱՆՔԻ ՄԱՏԵՐԻԱԼ ՉԷ…, եթե, անշուշտ, այդ

քաղաքացին չի ապահովում «ազգընտիր կառավարության» պարգևավճարները, թանկարժեք ավտոմեքենաների ու գործուղումների ծախսերը: Հ.Գ. Ի դեպ, ողջ աշխարհում այդպիսի հրամանադրեր կան շատ երկրներում, սակայն չկա և ոչ մի պետություն, ուր հանրային տրանսպորտը բացակայում է այդ հրամ անագրերից»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *