Ադրբեջանն է սшդ րանքը սկսել․ շատ լուրջ հակահшր ված են տվել մերոնք՝ դիրք ոչն չшցրել․ Ալիևին կզս պի միայն այն, որ… Արամ Սարգսյանի ՈՒՇԱԳՐԱՎ հարցազրույցը

Factor TV-ի զրուցակիցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է -Պարո՛ն Սարգսյան, Արցախի հիմնախնդիրը շատ անգամներ քննարկում ենք արտաքին դերակատարների տեսանկյունից։ Բայց վերջերս այդ թեման դարձավ բանավ եճի առարկա Հայաստանի ու Արցախի ղեկավարության մակարդակով։ Նիկոլ

Փաշինյանը պնդեց, որ 2016-ին աղ ետ է տեղի ունեցել բանակցային գործընթացում․ ըստ նրա՝ Հայաստանին ու Ադրբեջանին կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնց մեջ հանված է եղել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի դրույթը, ավելին՝ կարգավիճակի ճշգրտման տարրերը տարվել են ՄԱԿ-ի Անվտ անգության խորհուրդ,։ Իսկ 1993-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև էր ընդունել, որտեղ

Ղարաբաղը նշվել է որպես Ադրբեջանի շրջան, այսինքն՝ ԼՂ-ն կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորությունը։ Արցախի նախագահը և ԱԺ-ն արձագանքեցին՝ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ու միայն իրենք կարող են խոսել իրենց անունից։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը հաշվի առնելով է, որ ընդդիմադիրները վարչապետին են քննադ ատում, թե այդ հայտարարությամբ թուրքական

նախապայման է կատարել։ Ո՞րն է Ձեր տեսակետը։ -Ես իրավիճակը գնահատում եմ փաստերով, ինձ համար Արցախը մշտապես ունեցել է հատուկ կարգավիճակ, ու դա ունենալու է այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ հայ է ապրում։ Եթե խելոք և ճիշտ աշխատենք, հզորացնենք մեր տնտեսությունը, ամրանանք, Արցախը կարող է ունենալ նաև անկախության կարգավիճակ։ Արցախի հատուկ կարգավիճակի այլընտրանքը ցեղшս պանությունն է ու բռ նի տեղահ անումը, ինչը

անհնարին բան է այսօրվա Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի պայմաններում․ դա ոչ ոքի շահերից չի բխում։ Առաջին 2-ը պատ ժամիջոցների տակ են ընկնում, 3-րդը՝ դուրս է մղվում տարածաշրջանից։ Եթե չկա Արցախի հարց, ՌԴ-ն ՀՀ-ի ու Ադրբեջանի վրա ազդեցության որևէ լծակ չունի։ Էստեղ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, ինքն իր մոտեցումներն է ներկայացնում։ Ինչո՞ւ է ներկայացնում այդ մոտեցումները՝ իմանալով, որ դրանք խո ցելի

են․ հավանաբար՝ նախկին իշխանություններին մեղադրելու, նրանց արած դիվանագիտական սխալներն ի ցույց դնելու ու այլն։ Պարտությունը դժ վար բան է, հաղթանակն է, որ բազում տերեր ունի, և ամեն ոք փորձում է այդ մեղ քն ինչ-որ չափով իր վրայից հանել։ Էստեղ որոշակի օբյեկտիվ հարց կա, որն ի ցույց դնելը ճիշտ է։ Դա հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

բանակցում էին մի բան, հանրությանը ներկայացնում՝ մեկ այլ բան և փակուղու մեջ մտնում։ Երբ 1999-ին ես հայտարարեցի, որ Մեղրիի տարբերակ կար, Ռոբերտ Քոչարյանը ու Վարդան Օսկանյանը հերքեցին դա՝ ասելով՝ չի եղել այդպիսի բան։ Քի Վեստից հետո ստի պված եղան ընդունել, որ եղել է նման տարբերակ, որին դեմ են եղել ոչ միայն

Վազգեն Սարգսյանը ու Լևոն Տեր-Պետրոսյանը, այլ դեմ են եղել Ռոբերտ Քոչարյանը ու Վարդան Օսկանյանը՝ վերջինիս խոսքն եմ մեջբերում։ Թաքցնում էին դա՝ ուրիշ բան են ցույց տալիս։ Նույն վիճակի մեջ ընկել է Իլհամ Ալիևը՝ ինքը մի բան բանակցում է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Շառլ Միշելի ներկայությամբ, Պուտինի ներկայությամբ անգամ, սակայն իր ժողովրդին ուրիշ բաներ է ասում։ Մանրամասները կարող եք դիտել ստորև՝ տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *