Ծառուկյանի նախաձեռնությունը սկսել են արդարացնել՝ թե բա իր փողն է ոնց ուզում է՝ թող ծախսի: Բայց հարցը շատ ավելի լուրջ է: Իրականում… Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանն իր էջում գրել է. Քրիստոսի արձանի փոխարեն՝ Կառլ Մարքսի արձանը կանգնեցրեք։ Ծառուկյան Գագիկի նախաձեռնությունը՝ կառուցել Քրիստոսի երեուներեք մետրանոց արձան որոշ քաղաքացիներ սկսել են արդարացնել սեփականության իրավունքի պաշտ պանի

դիրքերից. Թե բա իր գումարն է ոնց ուզում է՝ թող ծախսի: Նախ սկսեմ նրանից, որ իր գումայով թող տանի իր պարսպապատ հայաթում ում արձանը ուզում է՝ տնկի: Սակայն հարցը շատ ավելի լուրջ է: Իրականում 44-օրյա պատ երազմից հետո մեր հավատացյալ քաղաքացիների մի զգալի հատվածը

սրտի խորքում հավատացած է, որ մենք պար տվեցինք պատ երազմը ոչ թե ապաշնորհ գեներալիտետի, ոչ թե 20-ամյա թա լանի, որը չէր շրջանցել նաեւ բանակը, ոչ թե մեր կրթության ցածր որակի, ոչ թե քսան տարի հարյուր հազարավոր ընտրողների՝ իրենց ձայները հինգից տաս հազար դրամով վաճառելու,

այլ քանի որ բավարար թվով մարդիկ բավարար չափով չէին աղոթում, որ բավարար թվով եկեղեցիներ չունեինք, բավարար թվով խաչեր չեինք տնկել յուրաքանչյուր քայլափոխի, մի խոսքով, որ հավատներս առ Եհովա ՙՙհայր՚՚ եւ Քրիստոս որդի աստված բավարա չէր (դեռ լավ է, որ Գագիկ Ծառուկյանին

գաղափար չեն տվել մի անգամից ՙՙհայր աստծո՚՚՝ Եհովայի արձանը տնկել): Եվ նման նախաձեռնությունները վնա սում են մեր պար տության իրական պատճառների իմաստավորմանը, դրանց վերացման ուղղությամբ մտածելուն, ու համենայնդեպս մեր ժողովրդի մի ստվար մասի

դեպքում: Իսկ եթե դա րդ ու ց ավերդ տուրիստների հոսքի ավելացումն է՝ առավել օրիգինալ բան մտածեք: Քրիստոսի արձանների պակաս չկա աշխարհում: Մեկ այլ հրեայի՝ Կառլ Մարքսի արձանը կանգնեցրեք: Նրա գաղափարախոսության տակ էլ ենք վերջերս 70 տարի ապրել թե՛ մենք,

ու թե՛ աշխարհի շուրջ երկու միլիարդ բնակիչ: 1,5 մլրդ-ն էլ դեռ շարունակում է ապրել: Եվ ոչ միայն Չինաստանում: Լատինական Ամերիկայում նեոմարքսիստներ լիքը կան, իսկ 2009-ի համաշխարհային տնտեսական ճգ նաժամից հետո Մարքսի ՙՙԿապիտալ՚՚-ի վաճառքները եռապատկվել են: Հաստատ շատ տուրիստ կունենանք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *