Ահա, թե ինչ կշահենք, եթե Թուրքիայի հետ մշտական հակամար տության մեջ լինենք, դրանով կարող ենք… Դավիթ Ղամբարյան

Դավիթ Ղամբարյանը գրում է. Ստացվում է, որ քաղաքակիրթ աշխարհը, ԱՄՆ ը, Ռուսաստանը, Իրանը , Եվրոխորհրդարանը, Նատոն, Միավորված ազգերի կազմակերպությունը… կողմ են հայ- թուրքական երկխոսությանը, բացի

ռոբասեռժադաշնակներից և նրանց մանկլավիկներից: Պապերս 1920 թվականին մի կերպ կարողացել են Ղարսից հասնել Հայաստան և իրենց նոր կյանքն են սկսել Սպիտակի շրջանի, նախկինում Ալբուլաղ, հետագայում Լույսաղբյուր կոչվող գյուղում: Հորս պապը, որը 101 տարեկան հասակում է հոգին ավանդել, մինչև վերջի շունչը Ղարսի իրենց տունն էր երազում: Այս ամենը հասկանալի է, այն ինչ եղել

է մեր ողբե րգությունն է, մեր ցավը, մեր պատմությունն է, որը երբեք չպետք է մոռանանք: Բայց , ինչպես ասում են, կյանքը, առաջ է շարժվում և մենք պետք է մեր շուրջը տեղի ունեցողին վերաբերվենք այսօրվա իրականությունից ելնելով, հասկանանք, թե ինչ վիճակում ենք, որոշենք, թե ինչ ենք ուզում և, թե ինչ է մեզանից

ակնկալում աշխարհը: Եկեք ամեն ինչի մասին պարզ խոսենք: Ուզում՞ ենք պա տերազմ լինի, պատրաստ՞ ենք դրան, վստահ ենք, որ կհաղթենք, ուրեմն եկեք պա տերազմ հայտարարենք: Իմ կարծիքով, պատրաստ չենք և չենք էլ ուզենա էլի հազարավոր կյանքեր զո հել արդեն նախօրոք պարտված պա տերազմում: Կարող՞ ենք զարգացած

տնտեսություն և հզոր բանակ ունենալ: Իհարկե կարող ենք: Իսկ դրա համար մեզ առաջին հերթին խաղաղություն , այլ երկրների հետ քաղաքական – տնտեսական հարաբերություններ հաստատել, կրթվել և համառ աշխատել է պետք, այսինքն սիրել է պետք ազգն ու հայրենիքը, հակառակ դեպքում ոչնչի

չենք հասնի: Ադրբեջանը, թուրքիան, Իրանը և վրաստանն են մեր հարևանները: Մեր արտաքին աշխարհի հետ հարաբերվելու բոլոր ուղիները այդ երկրներով են անցնում: Ինչ կշահենք, եթե նրանց հետ մշտական հակամարտության մեջ լինենք, դրանով կարող՞ ենք Արցախի բռնազա վթած մասը, Ղարսը, Արդահանը, Արդվինը, Անին, Ադանան,

Կիլիկիան, Վանը,Արարատը հետ ստանալ, իհարկե , չենք կարող: Այդ ամենը պետք է լինի մեր հետագա ծրագրերի մասը, երբ որ այնպիսի հզոր տնտեսություն ու բանակ կունենանք, որոնց հետ աշխարհը չի կարող հաշվի չնստել: Իմ կարծիքով, մեր ազգը այդպիսի հայրենիք կառուցելու մարդկային, նյութական և մտավոր բոլոր

հնարավորություններն ունի: Իսկ, որպեսզի կարողանանք այդ մեծ գործի սկիզբը դնել, նորից եմ կրկնում, մեզ խաղաղություն է պետք, որը այսօր միմիայն հարևանների հետ հարաբերություններ ստեղծելու միջոցով է հնարավոր ապահովել: Այս առումով Հայ- թուրքական երկխոսությունը պետք է շատ կարևոր լինի մեզ համար: Բայց դա չի

նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ազգի համար կարևոր հարցերից և դառնանք մեր հարևանների կամակատարը: Ամեն ինչ դեռ նոր է սկսվել, դեռ շատ բան կա անելու, իսկ, որպեսզի հաջողություն ունենանք, պետք է համախմբվենք, համբերենք և ամեն մեկս մեր ուժերի չափով նպաստենք հայրենիքաշինությանը, անկախ քաղաքական նկրտումներից ու զուտ անձնական շահերից…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *