Մենք քրիստոնյա չե՛նք. Քրիստոսի արձանի փոխարեն պետք է դառնալ քրիստոնյա, քանզի… Շիրակի թեմի առաջնորդի պատասխանը

Մենք քրիստոնյա չե՛նք. Քրիստոսի արձանի փոխարեն պետք է դառնալ քրիստոնյա, քանզի… Շիրակի թեմի առաջնորդի պատասխանը

Մի երկրում, որտեղ հազար ու մի խնդիր կա, մնացել է Քրիստոսի արձան տեղադրելը, հա՞: Այս մասին 24TV -ի եթերում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրա խոսքով, մենք Քրիստոսի արձան տեղադրելու փոխարեն պետք է քրիստոնյա դառնանք:
«Մենք անունով ենք քրսիտոնյա, մենք քրիստոնյա չենք, մենք

հարատև ինքնախաբեության մեջ ենք: Մենք Քրիստոսի պատվիրաններով չենք ապրում, եկեղեցի չենք հաճախում, մենք եկեղեցի հաճախում ենք Սուրբ ծննդին, Սուրբ Զատիկին՝ այն էլ տուրք տալով մշակութային քրիստոնեությանը, ոչ թե հոգևոր քրիստոնեությանը»- ասել է Աջապահյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև հայ- թուրքական հարաբերություններին, դրանց կարգավորման գործընթացին, Ադրբ եջանի հետ, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանի բացմանը ու թեմային առնչվող մի շարք այլ կարևոր հարցերի: Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *