Այսօր մոտդ մենակ եմ եկել, որովհետև շատ խոսելու բան ունեմ. մաման ու պապան գնացել են Գորիս. երեխա են դարձել ու միամտորեն հավատում են, որ… Նանե Արզումանյանի ՀՈւԶԻՉ գրառումը

Նանե Արզումանյանը գրել է. Ամեն տարի սեպտեմբերի 21-ին և հունվարի 28-ին հարցնում էր՝գնացե՞լ ես Եռաբլուր, ես էլ ուղարկում էի պատրաստածս ռեպորտաժը… Իսկ հիմա… հիմա եկել եմ մոտդ… Եկել եմ մենակ, քանզի շատ խոսելու բան ունեմ. մաման ու պապան գնացել են Գորիս. երեխա են

դարձել ու միամտորեն հավատում են, որ հնարավոր է գաս Ջաբրայելից… Կինդ գոյություն ունի, քանզի մտածում է, որ ներսում կուտակված ցш վը պետք է սիրո վերածի ու քո փոխարեն տա 3 որդիներիդ… Տղադ բացակադ որոշեց լրացնի քո шրյամբ ծածկված հողում՝ Արցախում, քանզի

մտածում է՝ այդպես ավելի մոտ է քեզ… Մեծ քույրդ փորձում է մաքրել մեր թաց վերքերը, բայց նորից և նորից, անդադար բացվում է… Այսքան ցավի ու դավի արանքում ներիր մեզ, ներեք մեզ… Գիտեմ, որ այստեղ չես և այստեղ չեք, բարձունքներում եք՝ անպատկերացնելի և վեհ, չնչիններիս է վիճակված այստեղը…

Եռաբլուրում հոգիդ կտրտվում է և առաջ ես քայլում մեխանիկորեն ու ամեն քայլդ ցшվ է՝ Տղերքի հայացքները և ցшսումը հետդ… Ու գալիս են Տղերքը՝ մեկը հազիվ քայլելով, քանզի ոտքերը թողել է պш տերազմի դաշտում…

Երեկոյան կփակեք ձեր ականջները, տղերք, անհավանական աղմուկ է լինելու ձեր պատվին՝ հնչելու է բարձր և հասնի երկինք. ուղիղ կապի մեջ գտնվողներ կան ձեզ հետ և գիտեն, թե ինչ էիք ուզում ու ինչպես… Կներեք, որ ապրում ենք ձեր փոխարեն… Ես հավատում եմ Երկնքի Զորությանը…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *