Հայաստանի սահմանադրությունը վաղուց կույս չէ… Հիմա կարևորը նախագահի հրաժարականն էր, թե այդ հրաժարականին դրվող քաղաքական խաղադրույքը, հատկապես նրանց ձեռամբ, ովքեր.. Նվեր Մնացականյան

Հայաստանի սահմանադրությունը վաղուց կույս չէ
Հիմա կարևորը նախագահի հրաժարականն էր, թե այդ հրաժարականին դրվող քաղաքական խաղադրույքը, հատկապես նրանց ձեռամբ, ովքեր ամեն մտքի մեջ հիշեցնում են նախագահի

սահմանադրության երաշխավոր լինելն ու համազգային ճգնաժամի մասին ապոկալիպտիկ հետևություններ անում։ Նախ մեր սահմանադրությունը վաղուց կույս չէ, Ու եթե չեք մոռացել, մենք ունեցել ենք դեսանտային նշանակմամբ և նախագահ և պաշտպանության նախարար։ Այնպես որ,
սահմանադրության երաշխավորն ընտրանքային չի լինում․ կամ լինում

է, կամ՝ ոչ։ Եվ հետո, ինչքանով է ճիշտ այդ ամորձատված կառույցին անընդհատ սահմանադրության երաշխավոր շրջանառելը։ Հասկանալի է, հանրապետության նախագահ և սահմանադրության երաշխավոր ձևակերպումները կանոնիկ են ու համասեռ։ Բայց, ասեք, մենք
իրավունք ունենք ապրել այդ խաբկանքով, երբ մեր

ինքնիշխանության համար այսպիսի գին է վճարվել։ Վաղը կգա սահմանազատումը, կհամոզվեք, սահմանադրության երաշխավորն այդ բուտաֆորիկ ինստիտուտն է, թե հայկական բանակը, որի ձևավորումից անցել է երեք տասնամյակ, բայց դեռ չգիտենք ինչպիսի բանակ ենք ուզում ունենալ,

փրկության, թե՝ թշն ամու սա րսափի։ Այ, երբ կորոշենք դա սահմանադրական բարձրագույն երաշխիքով, այն ժամանակ չեք պատկերացնի ինչքան հեշտ ու պատվաբեր կլինի սահմանադրության երաշխավորին կարգելն ու մեծարելը․․․

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *