Արցախյան երկրորդ պատերազմ կամ Հայ-ադրբեջանական պատերազմ 2020, 44-օրյա պատերազմ, պատերազմ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, որը սկսվել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմական
ագ րեսիայով և ավարտվել նոյեմբերի 10-ին Արցախի կապիտուլացիոն համաձայնագրով։ Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։ Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամար տության վերջին էսկալացիան է, և ամենաար յունալին՝ առաջին պատերազմից հետո։
Մա րտական գործողությունները ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Մար տական գործողություններն սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10։ Ի պատասխան
պատերազմի՝ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ադրբեջանի որոշ շրջաններում սկզբում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ, ապա ընդհանուր զորահավաք։ 44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Աղաջանյանը Սաղմոսավանքում նշանադրության առաջարկություն է արել իր սիրելիին՝ Տաթեւին։