Ալեն Սիմոնյանը 235,000 դոլարով գնել է մի բնակարան որից մի երկու հարկ ներքև նույն մակերեսովը 435,000 դոլար է… Աբսուրդը հասնում է այն աստիճանի, որ նա… Միքայել Նահապետյան

Ալեն Սիմոնյանը 235,000 դոլարով գնել է մի բնակարան որից մի երկու հարկ ներքև նույն մակերեսովը 435,000 դոլար է… Աբսուրդը հասնում է այն աստիճանի, որ նա… Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյանն իր էջում գրել է.
Ալեն Սիմոնյանը 235 հազար դոլարով գնել է մի բնակարան, որից մի երկու հարկ ներքև նույն մակերեսով, նույն պրոյեկտով հենց հիմա 435 հազար դոլար շուկայական արժեքով տեղադրված է անշարժ

գույքի կայքերի մեջ։ Աբսուրդը հասնում է այն աստիճանի, որ նա էդ բնակարանը գնել է վաճառելով նույն շենքում իր երկու անգամ ավելի փոքր մակերեսով բնակարանն արդեն շատ նորմալ 250 հազար դոլար արժեքով: Այժմ, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ո՞նց է Օստապ

Իբրահիմաովիչին բախտե այսպես ժպտացել: Չէ, ավելի ճիշտ, ո՞նց է մենակ Օստապ Իբրահիմովիչին բախտն այսպես ժպտում: Ես կկարողանայի բացատրել, եթե ՀՀ-ն կոռուպցիայի մեջ թա ղված երկիր լիներ՝ կասեի, որ պաշտոնյան 200 հազար դոլար զեղչ է ստացել, կամ, ասենք, թղթի վրա քիչ

է գրանցել, քանի որ էդքանը կարող էր հիմնավորել, իսկ մնացածը տվել է դոշակի տակի փողերից: Սակայն դե երկու օր առաջ ԵԽԽՎ-ն ասեց ՀՀ-ում իշխանությունը կոռումպացված չի, իսկ կոռուպցիայի հարցով «իտոգը» ԵԽԽՎ-ն է տալիս, ես ո՞վ եմ դա հերքեմ: Սակայն մի հատ խորացեք էլի, բանը

հասել է նրան, որ արդեն տարօրինակ էլ չի թե ոնց երկու տարի առաջ ծակ ջեբով տղեն էսօր 250 հազար դոլար ունի՝ դրա մասով արդեն բոլոր թղթերը հավաքել է: Ավանում հիսունմեկ քառակուսի բնակարան ունեմ սովետական շենքում, «բաշ նա բաշ» կփոխեմ 102 քառակուսի մակերեսով բնակարանի հետ, ցանկալի է լինի Կենտրոնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *