Շուշան Ղազարյանը գրում է. Պարոն Սերժիկ Սարգսյան: Եթե բանակցային գործընթացը ձեր ժամանակ էդպես հարթ ու մեր օգտին էր առաջ գնում, ինչու վերջնականապես ձեր ձեռքով չլուծեցիք հարցը՝ մինչեւ Նիկոլի իշխանությունը: Լրագրողն
այդպես էլ այդ հարցը չտվեց:
Ձեր ստերին, խաղամոլին հատուկ շուստրիությամբ հանրությանը ֆռացնելու արվեստին, ով ծանոթ չէ: Քանի անգամ եք հրապարակավ խոստացել մի բան ու խաբել ժողովրդին: Օրինակ՝ ձեր վարչապետության հարցը: Ձեր ոչ մի բառին չեմ
հավատացել եւ չեմ հավատա:
Պետությունը մեծ խաղատուն էիք կարծել ու ազարտի մեջ Արցախի բանակցություններն էլ հարմար խաղադրույք կարծեցիք: Դուք եք բանակցությունների ձախողնան ու երկիրը պատերազմի առաջ կանգնեցնելու միակ ու հիմնական մեղավորը: Տասը տարին քիչ ժամանակ
չէր, ու ձեզ արդարացում չկա այս աղե տի համար: Դուք ձեր ելույթով ապացուցեցիք, որ դուք էլ Ղարաբաղը թողնելու էիք Ադրբեջանի կազմում։ Ու հիմա պատրաստվում եք նորից քաղաքական ասպարեզ դուրս գալ, քանի որ երազում եք
բանակցությունների նստել Ալիեւի դիմաց։ Չի ստացվելու, դուք արդեն մեր հիշողության գերե զմանում եք։ Մի բանում համամիտ եմ Սերժիկ Սարգսյանի հետ:: Որ Նիկոլի իշխանությունը խորապես չի տիրապետել Արցախի հարցի նրբություններին ու բանակցային գործընթացի
մանրամասներին, ու մինչեւ օրս էլ չի տիրապետում:
Նիկոլի ամեն ասուլիսի ժամանակ, ես ինքս էլ դրանում համոզվում եմ ավելի ու ավելի: Նիկոլը նման է այն աշակերտին, ով դասի առաջին տողերը սերտած ու նյութի մակերեսով ոտի վրա անցած, ուզում է հինգ ստանալ:
Խորքի հետ սեր չունի, խորքը չի հետաքրքրում: Մանավանդ, երբ դասատուն այսօրվա համալսարանն ավարտած ու փողով դիպլոմ ստացած կիսագրագետ մեկն է, ինչպիսիք այդ հարցով իր բոլոր խորհրդատուներն են: Նիկոլը չի հասկանում, որ ամեն այդպիսի ասուլիսից հետո, ավելի խոցելի է դառնում իր չիմացությամբ, իրար հակասող
կարծիքներով ու փն թի, անմաքուր, ոչ խորքային մեկնաբանություններով: Նախադասությունը կիսատ թողած նախորդ մտքին թռնելն ու հաջորդը խճճելը, իրոք, խոսում է հարցի անբավարար իմացության մասին: Այդպիսի բաներից էր կառչել այսօր ՍերժՍարգսյանը: Եւ արդարանում էր այդ ֆոնին: