Սուրեն Սուրենյանցը իր էջում գրել է.
Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին։ Անգամ փորձագիտական մակարդակում Նիկոլ Փաշինյանի անհեթեթությունները, որոնք Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ նա հնչեցրել է ֆեյսբուքյան վերջին երկու
ասուլիսներում, հեշտությամբ կարելի է մեր կացնել։ Սերժ Սարգսյանը դա իդեալական արեց և արձանագրեց 2 բան, որ արդեն իսկ ակնհայտ էր` Փաշինյանը չի տի րապետում բանակցային պրոցեսի էությանն ու կրկնում է Իլհամ Ալիևի թեզերը։ Սակայն հարցազրույցի ամենակարևոր բացահայտումը այն
էր(գոնե ինձ համար), որ նախապատ երազմյան Փաշինյանին Սարգսյանը անվանեց “քողարկված ոչմիթիզական”։ Իմ կարծիքով` սա հարցազրույցի մեխն է, պատ երազմի սան ձազերծման հարցում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատաս խանատվության արձանագրումը։
Ես գնահատականի հետ լիովին համաձայն եմ։ Սակայն այսպես էլ չլսեցի, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատկերացնում “Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում” բանաձևի գործարկումը, մանավանդ, եթե ՀՀ-ն համարում է “կապ իտուլացված” պետություն։ Ի՞նչ ռեսուրսներով,
բանակցային ի՞նչ օրակարգով։ Եվ նաև անհասկանալի մնաց, թե քաղաքական և հանրային ինչպիսի կոնսոլիդացիայով է Սարգսյանը պատկերացնում ստիպել Նիկոլ Փաշինյանին` հրաժարվել “քաղաքական մուրացկանությունից”: Հարցազրույցը հետաքրքիր էր, սակայն այն դժվար է ծրագրային համարելը։