Այսօր դուրս եկա Արևիկիս հետ քայլելու։ Տեսնեմ մի տղամարդ Ռուսերեն ասաց՝ «Կարոտել էի կենդանի հայերենը»։ Մեղայասսու․․․Անձնագիրը հանեց՝ ծննդավայրը՝ «գոռոդ Գանջա»։ Ասում եմ…Էդուարդ Մանվելյան

Էդուարդ Մանվելյանն իր էջում գրել է.
Արդեն 15 օր, փողոցահայերենով ասած՝ քովիդլամիշ լինելուց հետո, այսօր դուրս եկա Արևիկիս հետ քայլելու։ Գնացինք, նորակառույց մի թաղամաս ունենք հարևանությամբ, դրանց լճի ափին նստեցինք հեր և աղջիկ։ Զանգ եկավ, ծանոթներիցս 1-ը վիճակիցս էր հարցնում՝ մամայից, ով ավելի դժվար է դուրս գալիս անտերից։ Մի խոսքով, մի հինգ րոպե

խօսեցինք, անջատեցի և տեսնեմ, մի երեք մետր, հաջորդ նստարանին նստած, մորուքավոր մի սևահեր տղամարդ բութ մատով դրական ժեստ է ցույց տալիս։ Ասում եմ՝ ի՞նչ կա, մըսյօ, բան կա՞ ասելու։ Ռուսերեն ասեց՝ «Կարոտել էի կենդանի հայերենը»։ Մեղայասսու․․․ասում եմ ի՞նչ ազգ եք։ Անձնագիրը հանեց, անուն ազգանունը չեմ ասի իր խնդրանքով, սակայն ծննդավայրը՝ «գոռոդ Գանջա»։

Ասում եմ ադրբեջանցի ե՞ս։ Ասում է նա պալավինու՝ մամաս հայ ա, պապաս մաքուր ադրբեջանցի։ Ինչ էր կատարվել էս մարդու հետ, ով այսօր քառասուներկու տարեկան է, իսկ 88-ին, Կիրովաբադում, եղել ութ տարեկան, վեցամյա քրոջ հետ։ Ասում է պապաս պասպորտ-սեղանում էր աշխատում։ Հիշում եմ, որ գիշերով, մի դաստա պասպորտ գո ղացած անձնագրայինից, եկավ տուն։ Մամաս լա ցում էր, ասում էր երեխեքս փոքր են,

ռիսկը մեծ է, մի արա, արի մենք փա խնենք երեխեքի հետ, սակայն էս ադրբեջանցի մարդը՝ Վագիֆ հոր անունը, ասել էր՝ «ես ոչ մի հարևանիս մենակ չեմ թողնի էս գե լերի մեջ, բա դրանց երեխաները․․․», ու մոտ երեսուներկու անձնագրերի մեջ փոխել էր նկարները՝ հարևան հայերի նկարներով։ Ասում է շիլաշփոթի մեջ ոչ սկան կար, ոչ կոդ կար, նկարները խնամքով, պօկել էր հայերի անձնագրերի միջից և փակցրել ադրբեջանցիքից գո

ղացած անձնագրերի նկարների տեղը։ Ասում ա էդ գիշերը մեր տուն հերթով թաքուն մտնում դուրս էին գալիս, և ամեն դուրս գալացողից հետո, մաման վա ռարանում վառում էր հայերի անձնագրերը, որոնցից 2 ընտանիք, իմիջայլոց, հասել են մինչև Ֆրանսիա էն տարիներին։ Ասում է ավտոբուսով դուրս եկանք գիշերը, ա ռուսական օմոնը, ադրբեջանցիքից վայ րենի և կեղտոտ, ստուգում էր, որ հայերը չթռնեն, և ահուդողով, մթի մեջ, հնարավորինս ոսկով

կաշառելով, համոզեցինք, որ ողջ ավտոբուսը ադրբեջանցիներ են, պարզապես վիճակից ելնելով, չեն ուզում մնան իրենց տեղերում։ էս մարդը փրկել էր մոտ ութ հայ ընտանիք՝ երեխեքով հանդերձ։ Շատ տարիներ հետո, երբ իրենք ՌԴ-ում էին ապրում, հայրը հետ էր գնացել ադրբեջան ինչ-որ գործերով, չգիտես ինչ ինֆորմացիայով, որտեղից հայթայթած և տարիներ պահած, ադրբեջանցիները գտել ու սպա նել էին էս խեղճ մարդուն՝ դ իակը կա խելով շենքի

3-րդ հարկից։ Հետո, ինքն ու մայրը, արդեն վա խից, որ իրենց էլ կգտնեն, փա խել էին Եւրոպա, որտեղ քույրը ամուսնացել էր գերմանացու հետ, իսկ իրենք տեղափոխվել էին Ֆրանսիա՝ հետքները կորցնելով․․․ Էստեղ, արդեն ֆրանսիական անձնագրի մեջ, առաջին անգամ, ըստ ծննդականի, նշվել էր ծննդավայրը և հոր ու մոր իրական անունները, իսկ Անուշիկը՝ մայրը, մա հացել էր երեք տարի առաջ՝ Ֆրանսիայում, ծնունդով գյումրեցի։ Արևիկս ռուսերեն

չէր հասկանում, սակայն ես արդեն լա ցում էի․․ Գրկեց, գրկախառնվեցինք, հրավիրեց իրենց նոր ստացած բնակարան՝ նոր թաղամասում, ու վերջում, ասաց ծանոթացիր, տղաս՝ Արամ՝ քսանի մոտ երիտասարդ էր Արամը, ով ոչ հայերեն լեզուն գիտեր, ոչ թուրքերենը, ոչ ռուսերենը, ու հորը հակադարձեց ֆրանսերեն՝ «Պապ, վերջ տուր, ես Ժեռոմն եմ, և վերջ․․․»։ Դե գնա ու էս լա կօտին բացատրի, թե ինչերի միջով է անցել էս խեղճ մարդը, ով մի ողջ կյանք փախել է՝ լինելով հարազատ օտարների մեջ, և մնալօվ օտար՝ հարազատների մեջ։ Ահա, պատ երազմի դեմքը!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *