ԱՅՍ ամենը բացատրեք Ծառուկյանին… Եթե արձանը տեղադրելուց հրաժարվելու էլ ճար չունեք, և ուզում եք ալամ-աշխարհին շլացնել առաջին քրիստոնեական երկրի աննման հրաշալիքով, ապա… Վարդգես Դավթյան

Վարդգես Դավթյանն իր էջում գրել է.
Էլի էդ դժբախտ Քրիստոսի մասին։ Եթե արձանը տեղադրելուց հրաժարվելու այլևս ճար չունեք, կամ էլ Հիսուսի երկրորդ գալստյան կարոտը ձեզ խեղդում է, և ուզում եք ալամ-աշխարհին շլացնել առաջին քրիստոնեական պետության աննման հրաշալիքով,

ապա հրաժարվեք արձանի ստանդարտ, շաբլոն ձևերից ու կերտեք չտեսնված-չլսված հորինվածքով ու անսպասելի մոդեռն լուծումներով մոնումենտ: Այ, Երվանդ Քոչարի ֆանտազիան էստեղ փայլուն կաշխատեր: 20-րդ դարի Քրիստոսի մոնումենտները

մեծամասամբ խոշորացված մա հարձաններ են – անկյանք, անէմոցիա, ու համապատասխանում են էքզիստենցիալ փիլիսոփաների ( Քամյու, Օրտեգա ի Գասետ, Փոլ Սարտըր) հայտնած գաղափարին, թե 19-րդ դարում Աստված է մա հացել (Նիցշե), իսկ 20-րդում – Մարդն է մա հացել: 21-րդ դարի

Հիսուսը նոր գաղափարախոսություն պետք է մարմնավորի: Այս ամենը բացատրեք Ծառուկյան Գագիկին։ Ճարտարապետների ու նկարիչների հանձնախմբում ներգրավեք նաև փիլիսոփաների, պատմաբանների ու հոգևորականների: Սա սոցռեալիստական օղակավար Մարգոյի հերթական

մոնումենտ չի, համամարդկային գեղարվեստական որակներ ու ասելիք պետք է ունենա: Եվ պիտի համապատասխանի հայ աստվածաբանության և սոցիալական իմաստասիրության հորդորներին: Նկարում.- թափառաշրջիկ Հիսուսի արձանն է Տորոնտոյում (քանդակագործ – Timothy Schmalz ):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *