Արցախի պողոտա, պողոտա Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։ Քաղաքային նշանակության փողոց է։
Տվյալներ Որպես Տիգրան Մեծի պողոտայի շարունակություն՝ սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից դեպի հարավ, այնուհետև Թեյշեբաինի փողոցից հարավ շարունակվում է արևմուտք դեպի Արտաշատի խճուղի։
Խորհրդային տարիներին կոչվել է Բաքվի փողոց։ Արցախյան շարժման 1-ին տարիներին վերանվանվել է Արցախի պողոտա։ Հատվող փողոցներն են՝ Ռոստովյան փողոց Էրեբունի 4-րդ փողոց Էրեբունու փողոց Այվազովսկու փողոց Արին Բերդի փողոց Թեյշեբաինու փողոց
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փետրվարի 2-ին՝ ժամը 11:43-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ երկու» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մա րտական հաշվարկ։