Դավիթ Տոնոյանը հենց առաջին դավաճան սրիկшներից է: Երբ պատերազմից 1 ամիս առաջ եկա՝ հնարավոր մшրտահրավերները չեզոքացնելու նպատակով, նա ասաց… Նորատ Տեր-Գրիգորյանց

«Իրավունք» թերթը գրում է․ Անդրադառնալով սահմանային լարվածությանը եւ հնարավոր հետևանքներին, «Իրավունքի» հետ զրույցում 1990-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած, այժմ՝ ՌԴ-ում բնակվող, ԽՍՀՄ ու ՀՀ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը այս կարծիքը հայտնեց.

«Ես զարմանում եմ, թե Ալիևի հայտարարություններին ծիծաղով են վերաբերվում հայկական իշխանությունները, ասում են՝ խելառ է, զառանցում է: Ինքը խելառ չէ, ինքը իր հայտարարություններով նախապատրաստում է միջազգային հանրությանը, որ վերսկսի լայնամասշտաբ ռազ մական գործողություններ:

Այո, չզարմանաք, նա նույն հաջողությամբ, նույն մեխանիզմներով պատրաստվում էր արցախյան պատերազմին, եւ պատահական չէր, որ միջազգային հանրությունը 44 օր շարունակ ընդամենը հայտարարությունների մակարդակում էր զսպման կոչ անում: Հանկարծ չթերագնահատեք Ադրբեջանի դիվանագիտությանը, նրանք նախ հող են նախապատրաստում միջազգային հանրության ականջների համար, ապա անցնում կոնկրետ գործողությունների: Միայն ՌԴ-ն է, որ մշտապես

կանգնում է հայ ժողովրդի կողքին: Թեև հայկական իշխանությունները վերջին տարիներին երկակի խաղ են խաղում ստրատեգիական գործընկերոջ հանդեպ, սակայն ՌԴ-ն միշտ իր բարձրության վրա է: Ես համաձայն եմ այն տեսակետների հետ, որ, այո, ՀԱՊԿ-ը ևս երկակի ստանդարտներով հանդես եկավ, սակայն դա ունի իր պատճառները: Եկեք չմոռանանք, թե ինչ շառաչուն հшրված հասցրին հայկական իշխանությունները այդ կառույցին` նման ձևով հետ կանչելով Խաչատուրովին:

— Մինչև սահմանային հարցերը չլուծվեն, չի կարելի խոսել խաղաղության պայմանագրի մասին: Ոնց կարելի է խաղաղության մասին խոսել այժմ, երբ Ալիևը Սևանի ու Զանգեզուրի ախորժակ ունի: Եթե հիմա մենք խաղաղության մասին խոսենք, դա կնշանակի, որ համամիտ ենք Ալիևի` Զանգեզուրն ու Սևանը իրենցն է խոսքերի հետ: Պետք է անհապաղ սահմանային խնդիրները լուծել, հետո նոր խոսել խաղաղության վերաբերյալ, եթե նման բան առհասարակ իրատեսական է:

— Իսկ Դավիթ Տոնոյանը որևէ պատասխանատվություն չի՞ կրում առկա իրավիճակի եւ խшյտառակ պարտության համար: — Դավիթ Տոնոյանն առաջին դավաճան սրիկшներից մեկն է: Երբ ես պատերազմից մեկ ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մшրտահրավերները չեզոքացնելու նպատակով, ինքը ինձ անգամ չընդունեց: Նա իր քայլով կատարեց հшնցագործություն ամբողջ հայ ազգի դեմ, որովհետև

ես կարող էի ճիշտ նկատառումներ անել, այնպես պետք է օգնեի, որ կռ վի մասին անգամ խոսք լինել չէր կարող: Բայց նա չընդունեց, իսկ թե ինչ եղավ մեկ ամիս հետո, գիտեք բոլորդ: Տոնոյանը կա՛մ չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ ես կարող էի շատ հարցերում համագործակցել և՛ բանակի, և՛ Հայաստանի շահերի համար: Կա՛մ չի ուզեցել՝ վախենալով, որ թույլ չեմ տա իրենց պլանները իրագործել»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *