ՌԴ-ն «գցում» է Բաքվին․ Իլհամ Ալիևը երկու պայման է դրել՝ կամ Սյունիքը, կամ Ստեփանակերտը և ողջ Արցախը. Նոյյան Տապան. «Հրատապ հարցեր» հաղորդաշարի այսօրվա հյուրն է
քաղաքական վերլուծաբան, լրագրող Արմեն Չիբուխչյանը։ Հարցազրույցը վարում է լրագրող Էլիզա Զախարյանը։ -Պարոն Չիբուխչյան, ՀՀ-ի օրակարգի մեջ կրկին ակտիվացել են այն խոսակցությունները, որոնք հայ-թուրքական հարաբերությունների
բարելավման հետ են կապված: Այդ մասին վերջերս խոսել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, իսկ ՌԴ-ի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ամեն ձև պատրաստ վ նպաստել Հայաստանի ու Թուրքիայի մերձեցմանը: Այս ամեն ինչը միայն անդրադարձներ ե՞ն, թե կա շոշափելի
գործողություններ: -Այո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան դրական ազդակներ հայ- թուրքական հարաբերությունների մեջ, բայց ես միշտ ասել եմ և կասեմ, որ Թուրքիայի նախագահը՝ Էրդողանը իմ տպավորությամբ դեռ պատրաստ չէ անկախ ՌԴ-ից և անկախ Ադրբեջանից ՀՀ-ին որևէ
օրակարգ առաջարկելու: Սակայն ըստ իս Թուրքիայի հետ պետք էր խոսել նախորոք, մինչ պш տերազմը, որ կարողանայինք կանխել Թուրքիայի այդչափ մասնակցությանը 44-օրյա պш տերազմին:
Առավել մանրամասն կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում.