Մի երկու խոսք Լուսինե Բադալյանի՝ չա րաբաստիկ “լայն ժպիտի” հետ կապված։ Ու ՍԱ գրում եմ ոչ թե նրան արդարացնելու համար, այլ ՔՊ-ական պատգամավորներին հասկացնելու, որ… Ալեքսանդր Սայադյան

Ալեքսանդր Սայադյանը գրում է.
ԵՐԿՈւ ԽՈՍՔ… Ոնց առաջներում էին գրում, երբ դեռ կար նամակագրություն հասկացությունը, “նախքան նամակիս բուն իմաստին անցնելը” մի 2 խոսք կառավարող մեծամասնությունը ներկայացնող ՔՊ-ական պատգամավորի՝ Լուսինե Բադալյանի՝ լայնածավալ քննարկման թեմա դարձած չա րաբաստիկ “լայն ժպիտի” հետ կապված։

Հանրությանը բերած “ներողությունը” միանշանակ չընդունվեց և դա բնական է։ Նաև միանշանակ չընդունվեց ավելի վաղ նրա մեկ այլ արարք, երբ նա, կարծեմ՝ հարցազրույցի, թե ինչ- որ զրույցի ընթացքում ասել էր, որ խոնարվում է թուրք ազգի առաջ։ Ոկ երբ դա դարձել էր քննարկման առարկա, նրա հասցեին հայ հոյանքների պակաս չզգացվեց։ Ֆեյսբուքի մեջ հայտնված կիսատ-պռատ կադրերից և գրառումներից հասկացվեց, որ Լուսինեի՝ այդպիսի

տեսակետ հայտնելուն նպաստել է թուրքական հեռուստատեսության նկարահանած և ռուսական ալիքներից 1-ով ցուցադրված “Հրաշալի դար” /Великолепный век/ 155 սերիանոց ֆիլմը, որը պատմում է սուլթան Սուլեյմանի կառավարման ժամանակաշրջանի մասին։ Էն ժամանակ այս թեմայով չխոսեցի։ Որ անաչառ կարծիք հայտնեի, ժամանակ էր պետք ֆիլմը դիտելու ու Բադալյանի

ճիշտ ու սխալ լինելը ընդունելու կամ չընդունելու համար։ Ու հիմա, երբ արդեն դիտել եմ ֆիլմը ամբողջությամբ, հասկացել եմ, թե ինչ է նկատի ունեցել դերասանուհին, արտաբերելով բոլորին վրդովեցրած միտքը, որը, բնականաբար կարելի էր ձևակերպել այլ բառերով և առանց “խոնարհվելու”։ Հեղինակները այդ ֆիլմով Թուրքիան ու թուրքերին աշխարհին են ներկայացրել որպես քաղաքակիրթ

երկիր և ազգ, որպես օրենքի պետություն, ինչը ապրիորի ճշմարտություն լինել չի կարող, քանի որ նրանց ամբողջ պատմությունը կեղծիք է։ Բայց հիմա ո՞վ է պատմություն կարդում, իսկ ֆիլմը, այն էլ՝ լավ նկարահանված, դերասանների հաջող ընտրությամբ ու հրաշալի խաղով, թանկարժեք զգեստներով, գրավում է դիտողի ուշադրությունն ու նրան գամում էկրանին։ Ժամանակին ու լավ նկարահանված ֆիլմը

արդարացրել է այն զգալի ֆինանսական միջոցները, որ ծախսել են թուրքերը։ Քանի որ հասել են իրենց նպատակին՝ միլիոնավոր հեռուստադիտողներ Թուրքիան և թուրքերին ընկալում են որպես քաղաքակիրթ պետություն ու ազգ։ Եվ այդ հեռուստադիտողը տեղյակ էլ չէ, որ ֆիլմի մի քանի սերիաների մեջ հնչում է հայկական երգի մեղեդի ու որպես անհերքելի փաստ է ընդունում թուրքերի

կողմից՝ 16-րդ դարում Ադրբեջան երկիր գոյություն ունենալու մասին պնդումը։ Եթե կարճ, ապա թուրքերը շատ վարպետորեն կեղծիքը մատուցել են որպես ճշմարտություն ու ձեռքի հետ էլ “ախպերական” ժեստ են արել Ադրբեջան գոյացությանը։ Վստահ եմ, որ իրենց երկրի մասին, թեկուզ կեղծիքի ու ստի վրա կառուցված, բայց

Թուրքիան դրական լույսի ներքո ներկայացնող կինոնկարի ստեղծումն է նկատի ունեցել դերասանուհին, խոսելով “խոնարհվելու”մասին։ Էսքանը գրեցի ոչ թե Լուսինե Բադալյանին արդարացնելու, այլ այն նպատակով, որ նրան և ոչ միայն նրան, այլև շատ այլ ՔՊ-ական պատգամավորների հասկացնեմ, որ նրանք ժողովրդի

մանրադիտակի տակ են, որ զուսպ պետք է լինեն ամեն մի քայլ անելիս, որ տասը անգամ պիտի մտածեն և մտքերը ճիշտ ձևակերպեն խոսելուց առաջ։ Պարկեշտության և մարդկային բարեվարքության ձեր չափանիշները պիտի համապատասխանեցնեք հանրության մենթալիտետին։ Ժողովրդական ասացվածք կա՝ կու՛ժ, քեզ եմ ասում,

կուլա, դու հասկացիր: Քրիստոսին արձան կանգնեցնելու՝ Գագիկ Ծառուկյանի մտահղացումն էլ բավականին աղ մուկ բարձրացրեց ու քննարկման ու քննադատության առարկա եղավ։ Շատ բան ասվեց, շատ պահանջներ եղան, թե որտեղ և ինչ նպատակներով է հարկավոր փողերը ծախսել այսօրվա Հայաստանում։ Չանդրադառնամ դրանց,

քանի որ “բակլան իրենն է, ուզի՝խաշած կցանի”, ասել է թե, փողն իրենն է… Ուղղակի մի խորհուրդ – առաջարկ՝ իսկ գուցե ավելի ճիշտ կլինի թուրքերի օրինակով մի լավ ֆի՞լմ նկարահանել… Այնպիսի մի ֆիլմ, որ այլ պետություններ ուզենան գնել ու մատուցել իրենց ժողովուրդներին։ Հասկանալի է, որ էս տարբերակը շատ ավելի դժվար իրագործելի է, սակայն վստահ եմ, որ մեր ազգին շատ ավելին կտա, քան Քրիստոսի քարե կամ բրոնզե արձանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *