Արման Ղարիբյանը գրում է.
Ապ շшծ եմ, որ եզդի նորակոչիկներին փորձել են ստ որшցնել, ստի պել, որ զուգարան մաքրեն (եթե ճիշտ է)։ Ծնողների ասելով՝ արարքը պայմանավորված է եղել հենց ազգային պատկանելիությամբ։ Ես Ապ շшծ եմ, քանի որ դեռ շուտվանից զո րամասերում զուգարան մաքրելու գործը տրված է քաղաքացիական աշխատակցին, որ
զինվորների մեջ վ եճերի առիթ չդառնա։ Նաև զարմանալի է, որ ծա ռայության առաջին օրերին է այդպիսի միջ ադեպ գրանցվում։ Երբ ես էի նորակոչիկ, մեզ ուղղակի բամբակի մեջ էին պահում, քանի դեռ զինվորական երդում չէինք տվել։ Այս դեպքը պետք է մանրամասնորեն քն նվի հանրայնացվեն մե ղավորների անունները, պետք է իմանանք, թե նրանք ինչպիսի պա տիժ են կրել։
Հանրությունը պետք է իմանա, որ եթե բանակում ապօրինություն է տեղի ունենում, մեղ ավորներն անմիջապես և խստորեն պատ ժվում են, այլապես կարող են խորանալ բանակից խուսափելու տրամադրությունները, որոնք առանց այդ էլ առկա են հետպատ երազմական անկայուն վիճակով պայմանավորված․․․ Նաև շատ կարևոր է, որ մեր
երկրում բնակվող եզդիներն իմանան, որ իրենց զավակի նկատմամբ ոտն ձգությունն ամենայն խս տությամբ քննադա տվել և պատ ժվել է իշխանության ամենաբարձր մակարդակով։ Սուրեն Պապիկյանը թող անձամբ գնա այդ զո րամաս ու այնտեղից դուրս չգա, քանի դեռ չի պարզվել, թե ինչ է եղել ու ինչու։ ՀԳ – Երբ ասում ենք, որ
մեզանում առկա է խտրական վերաբերմունք ազգային փոքրամասնությունների հանդեպ, շատերը կոկորդ են պա տռում, թե եզդիները ՀՀ-ում իրենց շատ լավ են զգում, իրավունքների մասին բարձրաձայնողներին էլ մե ղադրում են 2 ժողովուրդների մեջ թշ նամանք հա րուցելու մեջ։