Դեռ առաջին պшտ երազմի ժամանակ 20 տարեկան մի տղա մш հացավ ձեռքերիս մեջ։ Ու վերջերս այդ երեխան անընդհատ գալիս էր երազիս ու ասում…Արթուր Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը

Պատ երազմից հետո տեւական ժամանակ չէի կարողանում ոչ մի երգ լսել, հատկապես՝ հայրենիքին վերաբերող: Քսան օր էր անցել, առավոտյան արթնացա և շատ ծարավ մարդու նման մի քանի անգամ լսեցի Արթուր Գրիգորյանի «Ւմ Արցախ» ստեղծագործությունը: Սակայն «Արցախը» այս անգամ այլ կերպ էր հնչում, այլ զգացողությամբ էի լսում: Պատ երազմից յոթ ամիս անց ես Երգի պետական թատրոնում եմ՝ կոմպոզիտոր,

Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի սենյակում ռոյալի կողքին նստած: Ներս մտավ և միանգամից․«Դե, դու գիտես՝ կյանքիս գլխավորն էր և կարեւորը (Արցախը,-խմբ): Իսկ գիտե՞ս՝ այս ռոյալը որտեղից. Աղդամի երաժշտական ուսումնարանից։ Սա 1-ին պատերազմից հետո են ինձ նվիրել»: Մտքերս ի մի եմ բերում և պատրաստած հարցերս դնում մի կողմ, ուղղակի զրուցում: Զրույցի ընթացքում մի քանի անգամ հուզվում, արտասվում, նույնիսկ մի պահ

ընդհատում… – Երգերս արդիական չեն արդեն, այլ ձև են հնչում։ Խնդիրն այն է, որ ես իրենց որպես երգ չեմ վերաբերվում: Տանել չեմ կարողանում, որ հայրենիքի համար տոնից տոն սուտ երգեր են գրում: Գրել եմ էն ժամանակ, երբ դաշնամուրը կանչել է ինձ, և զգացել եմ, որ պետք է, կա: – «Հավերժ հայրենիք» երգը գրվեց պատ երազմի ընթացքում: Դաշնամուրը կանչե՞լ էր այդ ժամանակ: – Չէ, այդ երգը գրվել է պատ երազմից առաջ, ուղղակի հանրայնացվեց այդ ժամանակ։ Պատմություն

ունի այդ երգը։ Ալավերդիում եմ գրել։ Կոմիտասի հայտնի նկարը տեսա և ինքս ինձ ասացի.«է՜, դու գժ վել ես, ես ի՞նչ գժ վեմ․․․», հետո գժ վեցի և գրեցի մեքենայի մեջ: – «Արցախը» գրվել է 1986թվականին, սակայն պատ երազմից հետո ինձ թվում էր՝ 1-ին անգամ էի լսում։ Հատկապես, երբ համացանցում հայտնվեց դաշնամուրային Ձեր կատարումը. այլ հնչողություն ուներ: – Ճիշտ ես, զգացողություններս այլ էին։ Ես էլ պատ երազմից հետո որ լսեցի, այլ Արցախ էր։ – Պատ երազմից

հետո չե՞ք գնացել Արցախ: – Չէ, չե՛մ կարողանում: Ամսի քսաներեքին որոշել էի գնալ։ Առավոտյան զարթնեցի ու չկարողացա… – Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ վերջաբանը այսպես կլիներ: – Գիտե՞ս, 1,5 տարի առաջ մանկական խումբ էի տարել Արցախ՝ ամանորյա միջոցառման: Հետ գալուց կանգնեցինք, որ հաց ուտենք։ Ու չգիտես՝ ինչու, սկսեցի սարերի վրա գո ռալ… Չհասկացա: Զգում էի ինչ-որ մի բան, ասես վերջին անգամ էի տեսնում։ Տագնապի ուժեղ զգացում կար։ – Ձեր

«ընկե՞րն» էր ասել (Բարձրյալը,- խմբ.), խոսե՞լ էիք իր հետ, ազդակնե՞ր էր ուղարկել: – Բնականաբար… Ջղայնանում եմ, խոսում եմ հետը։ Մի տարօրինակ բան էր կատարվում։ Դեռ 1-ին պատ երազմի ժամանակ քսան տարեկան մի տղա մա հացավ ձեռքերիս մեջ։ Ու վերջերս այդ երեխան անընդհատ գալիս էր երազիս։ Արդեն ինչ-որ բան ասում էր: – Մեր ժողովուրդը ե՞րբ կորցրեց պետականության կո րստի հանդեպ վտ անգի իմունիտետը: -Ժողովուրդը պիտի հասկանար, որ հայրենիքն ամենաթանկ բանն է. չհասկացավ։ –

Ինչո՞ւ այսքան կենցաղային դարձանք: – Դե, ուրեմն այդքան չէին սիրում, որքան ես։ Չեմ ասում՝ ես ավելի լավն եմ, քան ժողովուրդը։ Չէ, ուղղակի գնահատականները պիտի ճիշտ դրվեն, ինչն այսօր ամենակարեւորն է։ 60-նն անց մարդ եմ, ո՞նց ապրեմ, ի՞նչ մեղ քով: Մ եղք ունեմ, չէ՞, որ շնչում եմ, ապրում եմ… Կամ այդ հողե ինչի՞ս է պետք առանց տղաների, չէ՞ որ հողը մարդիկ են, ժողովուրդն է։ Մեծացել եմ Ստեփանակերտում, սակայն Ստեփանակերտով չի։ Չգիտեմ՝ ոնց անցնեմ Շուշիի կողքով, որ հասնեմ Ստեփանակերտ։ Այ, դա

չեմ պատկերացնում. ինչքա՞ն պիտի աչքերս փակեմ, կամ էլ ձեռքս ինչքա՞ն դնեմ ճակատիս, որ չտեսնեմ վերեւում մնացած Շուշին։ Իսկ այս վիճակից դուրս գալու համար մեզ ուժ է պետք, որ չունենք, հավատք, որ չունենք։ Իսկ մյուս կողմից էլ դուրս ես գալիս փողոց և տեսնում ես, որ շատերի հետ ոչինչ չի կատարվել՝ ուտում են, խմում եւ այլն: – Երբ բոլոր դռները փակ են, հույսը որտե՞ղ է: – Դժվար հարց ես տալիս, բնականաբար, տրաֆարետային

կպատասխանեմ. Պետք է հավատալ, պետք է հույս ունենալ, սակայն ախր, ես դեպ րեսիայի մեջ չեմ, ես դատարկ եմ. դրանք տարբեր բաներ են: Ո՞ւր էր՝ դեպ րեսիա լիներ։ – Դատարկությունը եկավ ավելի շատ պատ երազմի՞ց հետո։ – Այո: Այդ պատասխանատվությունը ես իմ վրա զգում եմ: Առաջին պա տերազմում այսքան մե ղք չզգացի, գուցե հաղթած էինք, չգիտեմ: – Երաժշտությունը չի՞ օգնում է էս վիճակից դուրս գալ: Ասում են՝ լավ դեղ ամիջոց է: -Չէ՜, ես հո չեմ ծնվել Արթուր

Գրիգորյան, նորմալ երեխա եմ ծնվել։ Իմ անունը Արթուր չի, գիտե՞ս։ Անձնագրով ես Արտաշես եմ. արցախցի պապիկիս անունն է: Մամաս պարզապես Արթուր անունը շատ է սիրել: Հետո ստացվեց, որ Արթուր Գրիգորյան դարձա։ Այժմ մեկ-մեկ էդ Արթուր Գրիգորյանից էլ եմ զզվում, հոգնել եմ, բայց մեկ-մեկ էլ երախտապարտ եմ։ Հա, ի դեպ, մի քանի օր առաջ նոր երգ եմ գրել արցախցի մի բժշկի մասին, որ գնացել էր վի րավոր զինվորին փր կելու: Այդ տղան մնացել է ողջ, ինքն էլ մա հացել է։ Իսկ ես այդ բժշկին տեսել եմ 8 տարեկանում: – Բայց Ձեզ

դիմում են նաեւ այլ կերպ՝ մաեստրո, վարպետ։ – Չեմ սիրում այդ բառերը: Երբ ինձ ասում են մաեստրո, անմիջապես կանգնեցնում եմ։ Իսկ վարպետի առումով էլ, ախր, ես ի՞նչ վարպետ։ Ես ավելի շատ վարժապետ եմ (ծիծաղում է,-խմբ.): Չեմ սիրում, որ իմ հոգուն ծափահարում են. դրա կարիքը չունեմ։ Ես հաց և պանիր եմ սիրում: Ավելորդ բաներ չեմ անում, վարում եմ ոչ թանկանոց մեքենա, ապրում եմ Դավթաշենում: Շատ հնարավորություններ եմ ունեցել դրսում ապրելու։ Մեկ անգամ Իլյա Ռեզնիկը՝ Պուգաչովայի երգերի խոսքերի

հեղինակը, ասաց.«Ո՞ւր ես գնում, մնա Մոսկվայում, կլինես հայտնի, երկրորդ Ռայմոնդ Պաուլսը, ինքնաթիռ կունենաս, կգնաս քո հայրենիք՝ համերգների, քեզ VIP-ով կդիմավորեն։ Համերգներդ կտաս և երջանիկ կապրես»։ Չկարողացա: Մի տարի էլ Միացյալ Նահանգներում մնացի։ Ես չեմ սիրում տոմս առնել և գնալ ծովի ափին հանգստանալու։ Իմ հանգիստն Արցախն է եղել: Ես կարող էի իմ մեքենայով միայնակ գիշերվա ժամը 12:00-ին գնալ Շուշի, Ջդրդուզում մի քար ունեի,

նստեի վրան, մի 3 ժամ մնայի այնտեղ, լուսաբացը դիմավորեի և հետ գայի Երեւան։ Կամ որ գնում էի Արցախ, գնում էի խուլ գյուղեր և տատիկների հետ նստում մի ժամ։ Ուժ էի ստանում, ախր ո՞ր մեկը պատմեմ։ – Անցյալը խանգարո՞ւմ է մեզ, որ գնանք դեպի ապագա: – Անցյալն էլ պիտի գնահատենք, որ ապագան իմանանք՝ ինչ է: Դա էլ չենք կարողանում անել։ Ինչ-որ ցեղի նման բան ենք դարձել: Ո՞ւր է կորել արժանապ ատվությունը։ Ի՞նչ եղավ, ինչո՞ւ ամեն ինչ էսքան էժանացավ: Իմ

հեռախոսը զինվորի հեռախոս է։ Գիտե՞ս, ես էդ տեղերում չկամ(սոցիալական ցանցերը նկատի ունի,- խմբ.): Մանեն միշտ կռ վում է հետս, խոսում է վրաս՝ այսպես չանեմ, էնպես չանեմ։ Խելոք «դեդո» եմ դարձել։ էն մարդուց բան չի մնացել (ժպտում է,-խմբ.)։ Իսկ դու գիտե՞ս՝ հանրային մարդու համար ոդքան դժվար է. երբ մեկը հորդ մասին մի բան ասի, երեխադ լսի, խայտ առակություն է։ – Հատկապես այս շրջանում… – Ես երբեք չեմ վա

խեցել «շրջաններից»։ Մի անգամ Բախտամյան Արթուրը հարցրեց․«Ո՞նց է պատահել, որ երեք նախագահների հետ էլ մտերիմ եմ»։ Զարմացա, ասացի՝ իբր ինչ։ Մտերիմ եմ, քանզի իրենք ինձ են ընդունել, ես էլ՝ իրենց։ Չգիտեմ: Ես նաեւ կոպիտ եմ. մարդկանց հետ կարող եմ մտերիմ լինել, սակայն ոչ մեկին մոտիկ չեմ թողնում։ Ռենտգեն եմ: Ասում են՝ Գրիգորիչը արցախցի չի, այլ արցախցի հրեա է։ Մի քանի աչք ու ականջ ունի։ – Արթուր Գրիգորիչ, արդեն քանի՞ սերունդ է թատրոնում

կրթվել: – Վեցից յոթ: Դե, գիտես՝ սկզբում մեր բնակարանում էինք փորձեր անում: Այժմ էլ լավ երեխեք ունեմ։ – Ձեր թատրոնում լավ երգեր են երգել՝ գրագետ, առանց կլկլոցների, սակայն ավարտելուց հետո շատերի երգարվեստը կապ չունի այն ամենի հետ, ինչ այստեղ սովորել են: – Հա, ճիշտ ես: Հենց տեսնում եմ, մատ եմ թափ տալիս։ Դե, ասում են՝ փող են աշխատում։ Ի՞նչ անեմ: Բնականաբար, ջղայնանում եմ, ասում եմ՝ էս ինչ

ախմախ երգեր եք երգում, գոնե մի ասեք, որ մոտս եք սովորել։ Կամ էլ գալիս են, լավ գործեր են բերում և ցույց տալիս, որ շաքարս չբարձրանա։ Իսկ երգարվեստի վիճակը շատ վատ է. օրը մեկ ստամոքսային մտածելակերպով երգեր են հնչում: Հենց դա էլ ազդեց մեր այսօրվա վիճակի վրա. չգիտես՝ ինչ երաժշտություն է հնչում: – Նախկինում ցածր իրավագիտակցությամբ էսքան շատ քաղաքացի չկար: – Չէ՛, կար, պահված էր: Իսկ Այժմ այս կեղծ

դեմոկրատիայի անվան տակ բոլորը դուրս եկան։ – Հիշո՞ւմ եք՝ Ձեզ ասում էին, որ բոլորի դռները փակում եք, ցուցակ ունենք՝ ում պիտի թողնեիք եթեր: Իսկ մի պահ էլ նույնիսկ մեղ ադրեցին, որ Դուք ամերիկյան երաժշտությունը տարածեցիք: – Դա իսկապես շատ ծիծաղելի էր: Ես շատ կուզեի ամերիկյան երաժշտություն գրել։ «Մեղեդի», «Իմ Արցախ», «Հայ գարուններ», «Հայ իմ աշխարհ»՝ ո՞րն է ամերիկյան, ո՞րը։ Բնականաբար, ունեմ ոճային երգեր, բայց ոչ՝ ամերիկյան։ – Գրիգորիչ, երկու երեխա ունեք և լիքը երեխաներ: Հարազատ

երեխաները չե՞ն խանդել, չէ՞ որ մյուսների հետ ավելի շատ ժամանակ եք անցկացրել։ – Վա՜յ, Մանես գիտե՞ս՝ ինչպես է խանդում։ Չնայած՝ արդեն սովորել են։ Մինչ օրս Նունե Եսայանը որ զանգում է, ասում է՝ «Պապ, ո՞նց ես»։ Դե, տասնվեց տարեկանից իմ մոտ է եղել, պապա չեմ, բա ի՞նչ եմ։ Հիմա արդեն իրենց երեխաների պապիկն եմ։ Իսկ թոռնիկների աշխարհը այլ է. իրենք իմ թուլությունն են։ Հա… էն փոքրս՝ Նեան, լրիվ արցախցի է։ Մի հայացք ունի, որ նայում է, մեկ էլ՝ դըխկ դեմքիս, և սկսում ենք

իբրեւ կռ վել։ Նա էլ հետ չի մնում և արցախցու մունաթ ձայնով սկսում է պատասխանել։ Տղաս ասում է․«Ի՞նչ ես անում»: Նայում է ուշադիր և գլխով՝ քթիս (ծիծաղում է,-խմբ.): Իսկ Կայան լրիվ ուրիշ երեխա է, ոչ թե իմն է, այլ իրոք ուրիշ է։ Իհարկե, ես սիրելուց «սուսի–պուսի» բաներ չեմ անում. ոնց քո հետ եմ խոսում, այդպես էլ մեծավարի՝ իրենց հետ։ – Արցախցիների այդ հատկանիշը նկատել եմ: – Արցախը ինձ այդպես է դաստիարակել։ Երախտապարտ եմ այդ դաստիարակությանս, էդ

մթնոլորտի համար։ Կիրթ, կոկիկ, սիրուն, ամեն ինչ տեղը, սակայն մունաթն էլ անպակաս (ժպտում է,-խմբ․): Օրինակ՝ քեզ ծանոթ չեն։ Ծանոթացրին, սկզբից քեզ ոտքից գլուխ կնայի և մունաթ դեմքով ու ձայնով կարձագանքի։ Եվ այդ հայացքի մեջ կարդում ես՝ «Ա հո՞ւվ ըս տու, շտեղա՞ն ըս եկալ, Երեւանա՞ ըս»։ – Մի առիթով ասել եք, որ սիրում եք լռել։ Ի՞նչ կա էդ լռության մեջ: – Օ՜, այնքան բան կա. վերանայել կա, սխալներ կա, որ չես զղջում։ Ես միայնակ գայլ եմ։ Ընտանիքս կա: Մենակ կնոջս եմ սիրել: Առաջին դասարանում միասին ենք դպրոց գնացել: Տասնյոթում սիրահարվել եմ: Հետո ինքը

գնաց բժշկական սովորելու, ես եկա Երեւան: Քսանյոթում համերգներով գնացի Արցախ, տեսա՝ սպասում է: Մենք որ գնում ենք Արցախ, ամբողջ ճանապարհին չենք խոսում: Հայացքներով ենք խոսում։ Երջանիկ եմ շատ: Հ․Գ. Զրույցը տեւեց բավական երկար։ Զրույց, որ չէի ցանկանում վերջանար։ Ասացի՝ «Արթուր Գրիգորիչ, ես այսօր հանուն չունեմ, որ ինձ ուժ տա՝ այս վիճակից դուրս գալու»։ Ասաց՝ «Գիտես, ես այդ «հանունը» հանել եմ, չեմ օգտագործում և խորհուրդ եմ տալիս՝ հանիր «հանունը» ու դիր «համար»: Երբ սկսում ես հանուն ապրել, քեզ կորցնում ես: Իսկ եթե քեզ համար ես ապրում, հաստատ ուրիշ մարդիւ համար էլ կապրես: Չէ՞ որ դու ապրում ես, շնչում ես»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *