Գրածս շատերիդ դուր չի գա, բայց պետք ա բարձրաձայնել… հաճախ նկատում եմ, որ հիվանդ երեխաների դրամահավաքների տակ գրում եք «ամեն», բայց… Սամվել Հայրապետյան

Սամվել Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Գրածս կարող է և շատերիդ դուր չգա, սակայն ամեն դեպքում կարծում եմ որ պետք է նորից բարձրաձայնել էս խնդրի մասին։ Հայերս, մե ռնեմ ձեր կյանքին, տարբեր խմբերի մեջ հաճախ

նկատում եմ որ հիվանդ երեխաների դրամահավաքների տակ ուղղակի գրում եք «ամեն» կամ սրբապատկերներ եք դնում։ Ցա վոք եթե խնդրին նայենք ռեալ ու էմոցիոնալ դաշտից դուրս, ապա պիտի գիտակցենք, որ երեխային ոչ մի օգուտ չեն տալիս էդ քոմենթները, իրոք ցա վով եմ նշում,

մի գուցե մի քանի մարդկանց նեղացնում կամ վի րավորում եմ, բայց եկեք ռեալիստ լինենք ու հասկանանք, որ մեր ազգային ամենամեծ խնդիրներից մեկն էլ եղել է հենց դա, երբ ունենալով ուղեղ մեր հույսը թողել ենք ինչ-որ տեղ` օդի մեջ։

Կներեք, հազար ներողություն, բայց հազարավոր «ամեն»-ների և սրբապատկերների տեղը ընդամենը կարող եք հազարավոր կիսումներ (շեյր, պոձելիտսյա) ապահովել կարող եք տաս դրամից սկսած իդրամով փոխանցումներ անել։ 2311 մեկնաբանություն * 10 դրամ = 23.110 դրամ, իսկ

10 դրամ + կիսում հնարավոր է 2311 * X ընկերներ, որոնցից մեկը հնարավոր է և ունենա միջոցներ ու ավելի շատ գումար փոխանցի։ Հուսով եմ իրարից չենք նե ղանա կյանքեր։ Հ.Գ. կյանքի կտոր երեխա կա, սպասում եմ իրա ծնողներից 1-ը կապվի հետս հասկանանք երեխուն ինչով կարող ենք օգնենք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *