Երեկ՝ փետրվարի 4-ին մա հացել է կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Կոմպոզիտորը վաթսունչորս տարեկան էր: «Ժողովուրդ» օրաթերթի
ու ArmLur.am-ի խմբագրակազմը ցш վակցություն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին՝ անժամանակ մш հվան կապակցությամբ։ Նշենք, որ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի
ընկերները սոցիալական ցանցերիր մեջ ցш վակցական խոսքեր են հղում: «Հոգիդ թող միշտ մնա լուսավոր երաժշտությանդ պես: Հանգչիր խաղաղ վարպետ: R. I. P.»,- գրել է երգիչ Արա Մարտիրոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի չորսին որոշում է ստորագրել, որում ասվում է․ «1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մ ահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հու ղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»: