Կարծում եք` եթե գրեք, որ մանկապարտեզի դեպքը սուտ է, նշված զինվորն էլ «հնարել է», որ իրեն նվա ստացրել են զորամասում, ձեր ասած երեւույթները վերանալո՞ւ են… էդ մենք չէինք, որ… Լիզա Ճաղարյան

Լիզա Ճաղարյանը գրում է. Դուք փաստորեն կարծում եք` եթե գրեք, որ մանկապարտեզի դեպքը սուտ է, նշված զինվորն էլ «հնարել է», որ իրեն նվա ստացրել են զորամասում, ձեր ասած երեւույթները վերանալո՞ւ են, եւ նրանք, ովքեր դրանց մասին ահազանգում

են, ձեզ նման հայասեր ու հայրենասեր չե՞ն, իրենց հայուգենն էլ «պատվաստված է՞»։ Իաաա, իրո՞ք։ Հա, բա իհարկե. ինչպես միշտ` մենք անթերի ենք, կատարելություն ենք, ու էն կեղտոտ Ալիեւը փող է տվել դավաճաններին, որ մեզ վարկաբեկեն։ Հա, բա

ոնց, մեր բանակում ե՞րբ են «չաստ նայողներ» եղել, բա չե՞ք ամաչում։ Չէ, էդ մենք չէինք, այլմոլորակայիններն էին, որ հնդիկի հետ ամուսնացած հայ աղջկան աղբի մեջ շաղախեցին, անի ծեցին, հեռակա քառատեցին։ Էդ մենք չենք, որ

կնոջն սպա նող ամուսնուն արդարացնում ենք` բա կարող ա մի բան արել ա, հո հենց նենց չէր սպ անի։ Արդարացնողների մեծ մասն էլ կանայք են` հայՈՒՀԻներ։ Շարունակե՞մ, թե էսքանը հերիք է`

հասկանալու համար, որ ցանկալին իրականություն տեսնելու շատերիդ «ազնիվ» ցանկությունը ընդամենն աղբահոտն է ավելացնում, ոչ թե մաքրում է մեր տունն ու մեր հիվանդ հոգիները։ Ոնց չեք հոգնում ստի մեջ ապրելուց։(((

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *