Հայկիս ձեռքը երկու տեղից կոտ րված ու սխալ սերտաճած էր… Երանի կարդար էդ անբարոյական բժիշկ կոչեցյալը։ Այ սր իկա, որ պատերազմը սկսվեց, տեսնես հիշեցիր էն ՌԻԺԻԿ տղուն, թե ոնց… Հայկ Սահակյանի մոր գրառումը

Աստղիկ Հովհաննիսյանը իր էջում գրում է. Էսօր շաաատ ծանր օր է, դեռ երեկվանից էր դա ժան։ Եթե ես ծնկաչոք ներողություն խնդրեմ քեզանից բալես ,ես ներում չունեմ, եթե Նարեկացու «Մատյան Ողբերգության»ը անգիր սերտեմ, գիշեր եւ զօր անվերջ մրմնջամ, որ ապաշխարհեմ, միևնույն է քո ներմանը արժանի չեմ, ԲԱԼԵ՛Ս:

Քեզ բանակ կանչեցին ամսի երեսունին երեկոյան 20:30-ին, հեռախոսազանգով առանց ծանուցում ուղարկելու, առանց գեներալնի կամիսյա անցկացնելու ու էն դեպքում երբ ձեռքդ երկու տեղից կոտ րված ու սխալ սերտաճած էր (ձեռքը կոտր վել էր դեկտեմբերի սկզբներին)

Ես լինելով ազնիվ մարդ , հեղափոխություն արած քաղաքացի հիմարաբար հավատում էի, որ հնարավոր չէ Հայկիս էդ ձեռքով բանակ տանեն (ձեռքը բացարձակ չէր կարողանում օգտագործել, դռան բռնակը չէր կարողանում իջեցնել ու դուռը բացել, հազար հոգի կարող է վկայել էդ մասին),

որպես մայր այն էլ բժիշկ ոչ մի բան չարեցի հավատալով որ զորամասից կտանեն հոսպիտալ ու հաստատ կամ կվիրահատվի կամ ժամանակից շուտ կզորացրվի Անընդհատ Հոդախախտ հոդվածով (ու մտածում էի ,բա որ իմ տղան չգնա ով պիտի գնա, բա հեղափոխություն ենք արել ամեն ինչ ազնիվ պիտի

լինի ու չդիմեցինք ոչ մի այլ միջոցների, կարող էինք…) Դե ՀԱՅԿՍ գնաց ղարաբաղ .Բարի ճանապարհ բալես անփորձանք…. Հետո որոշ ժամանակ անց Մուրացանի հոսպիտալի բժիշկը, (Մուրացանում թոքաբորբով պառկած էր։ Արձակուրդ էր եկել ձեռքի համար տարանք Կանազի հոսպիտալ

էնտեղ բժիշկը պարզել էր ,որ թոքաբորբ է ։ Աստված օրհնելով օրհնի էդ մարդուն, երանի կարդար ու հասկանար ,որ իր մասին եմ խոսում) Հայկիս ասում է. ձեռքդ մի շարժիր ,որ հոդախախտ չլինի? (Ողջ մնացած տղաները կվկայեն, որ Հայկս ցավազրկողներով ու ձեռքը շինայի մեջ է անցկացրել ծառայությունը , սակայն մենք

էդ մասին ՈՐԴՈՒՍ զ ոհվելուց հետո ենք իմացել մեզ ոչինչ չի ասել ինչպես միշտ) Երանի կարդար էդ էդ անբարոյական , անաստված բժիշկ կոչեցյալը։ Բա որ աղջիկդ տրավմա ստացած ,արյունահոսելով պատահաբար հասնի ինձ մոտ ես էլ քո նման վարվեմ ասեմ մի շարժվի որ չարյունահոսես?

Բա այ սր իկա, որ պատերազմը սկսվեց տեսնես հիշեցիր էն ՌԻԺԻԿ տղուն, թե ոնց պիտի պատերազմի առանց ձեռք շարժելու։ Այժմ մտածում եմ լավ հայրենիք մի՞թե միայն ես պիտի ԱԶՆԻՎ լինեի քեզ հետ, բա դու , բա որտեղ մնաց մայր հայրենիքի սերն ու ազնվությունը իր զավակին
Էսքանից հետո էլ ինչս ներես ԲԱԼԵՍ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *