Մի շատ հիմար ու հարուստ մարդ իր պալատ է հրավիրում մի տաղանդավոր դերասանի ու արժանացնում մեծամեծ պատիվների ։ Վերջում , արդեն քեֆը լավ վիճակում , հարցնում է դերասանին… Տիգրան Սինոնյան
Տիգրան Սիմոնյանը գրում է. Մի շատ – շատ հիմար ու շատ -շատ հարուստ մարդ , իր պալատ է հրավիրում մի շատ տաղանդավոր դերասանի ու արժանացնում մեծամեծ պատիվների և
հյուրասիրությունների ։ Վերջում , արդեն քեֆը լավ վիճակում , հարցնում է դերասանին , թե նա իրեն ինչքան կգնահատի ։ Դերասանը ուշադիր նայում է
հարուստին եւ ասում , որ նրան գնահատում է մեկ
միլիոն ։ Հարուստը սկսում է քահ – քահ ծիծաղել ու ասել ‘ բարեկամս , դու սխալվեցիր, մեկ միլիոն արժե միայն իմ հագ ու կապը ։ Ես հենց այդ էլ գնահատել եմ , լինում է տաղանդավոր դերասանի պատասխանը ։