Ժողովրդական արտիստին հուղ արկավորեցին Ա. Խաչատրյան համերգասրահի ՄԻՋԱՆՑՔԻՑ, ինչպես Հայկոյին… Մի՞թե արժանի չեն վերջին ուղուց առաջ լինել ԲԵՄՈւՄ… Հարցս հղում եմ ՝ չգիտեմ էլ ՈւՄ… բայց գիտեմ մի բան… Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը գրում է.
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը գնաց անժամանակ: Իր գիտակից ողջ կյանքում նա ճանաչել էր տալիս Հայրենիքը՝ սերունդներին, ճանաչել էր տալիս իր հնչյունով, իր ապրած օրինակով և թողած ավանդով:

Ժողովրդական արտիստին հու ղարկավորեցին Արամ Խաչատրյան համերգասրահի ՄԻՋԱՆՑՔԻՑ, ինչպես իմ ընկեր, բացառիկ երաժիշտ, Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստ Հայկոյին… Մի՞թե ամբողջ կյանքում ստեղծագործած մարդիկ արժանի չեն վերջին ուղուց առաջ լինել ԲԵՄՈւՄ, մի՞թե նրանք արժանի չեն գոնե մի փոքր

մեծարանքի՝ ոչ թե կենացների ձևով, այլ ԲԵՄԻՑ հնչող իրական խոսքով, պետական հոգածությամբ, իր շի րիմի մի բուռ ՀՈՂԸ ունենալու իրավունքով և ի վերջո Արտիստավայել հրաժեշտ տալով: Հարցս հղում եմ ՝ չգիտեմ էլ ՈւՄ… Սակայն այսօր կարոտի արցունքներով ցողված ժողովրդական արտիստը պետք է գտնվեր ԲԵՄՈւՄ, նրա մասին պիտի ասվեին խոսքեր, պատմվեին

պատմություններ, նկարահանվեր սիրելի մարդկանց հիացմունքը և ապրած կյանքի պատմությունը ՆՐԱ հետ…և ի վերջո լիներ օրկեստր, պատվո քայլերթ, քաղաքային Պանթեոն- ում՝ հարիր վիճակ… ախր տարիներով բոլոր զո րամասերում համերգներ տված մարդկանց պիտի մեծարել ու հրաժեշտ տալ ինչպես հարկն է: Արժանապատիվ ու հանդիսավոր:

Ազնիվ և անկեղծ: Հ.Գ. Իրոք չգիտեմ՝ ում եմ ինչ ասում…, սակայն գիտեմ մի բան հաստատ. Երկնքում իմ ավագ ընկերները Տիրոջ աջին տեղ ունեն, Համոզված եմ, իսկ այստեղ՝ Երկրում, վայ նրանց, որոնք կարծում են, թե հավերժ են, որոնք ինքնավստահ ամբարտավանությամբ շարունակում են քան դել էն քիչ մնացած

մարդկայինը, որ դեռ կա ՀՀ-ում: Լույսերի մեջ թող մնան ստեղծագործ հոգիները՝ անմ ահ: Մեծ Արտիստները ստանում են իրենց սիրող և միշտ հիշող հանդիսատեսի ԵՐԿԱՐ, հավերժություն ուղեկցող ծափահարությունները անգամ վերջում: Վերջում՝ ամենից անկեղծ: #2022 #armenia #yerevan #artsakh

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *