Մտա Եռաբլուր… Վերջապես հավաքեցի եղած֊չեղած մի բուռ համարձակությունս։ Դեռ մի քանի քայլ չարած հասկացա, որ…Սամվել Առաքելյանի հուզիչ գրառումը

Սամվել Առաքելյանը գրում է. Մտա Եռաբլուր… Վերջապես հավաքեցի եղած֊չեղած մի բուռ համարձակությունս։ Դեռ մի քանի քայլ չարած հասկացա, որ կան գերե զմանատներ ու կա երկինք

երկրի վրա… Երկինք, ուր մտնելուց կորցնում ես քեզ, արյունդ սառում է երակներումդ ու չես հասկանում՝ ում կանչող աչքերով նկարին մոտենալ։ Երկինք, որտեղ աստղերի փոխարեն մեր ՏՂԱՄԱՐԴԻԿ են լույս տալիս… ՏՂԵՔԸ լուռ էին, իրենց աչքերն ու սառը քարերին գրված թվերն էին

խոսում… Պատմում էին իրենց տերերի կարճ, բայց բովանդակալից կյանքի պատմությունը… Պատմություն, որ հենց իրենց տերերն են գրել…
Մոտենում էի ՏՂԵՔԻՆ. փոքր հողաթմբեր, իսկ ներսում ինձնից եւ Ձեզնից ՄԵԾ մեկը։ Մեկի քարի

մոտ չրեր էին դրված, մյուսի մոտ՝ խնձորներ, երրորդը հավանաբար սիրում էր կոլա խմել ու ծնողն էլ չէր ուզում նախատել թե. “Տղե՛ս, հերիք էդ թույնը խմես”, ծնողն ուզում էր որդու սրտով գնալ ու շիշը թողել էր որդու տան առաջ։ Մի տղայի տան քարին էլ գրված էր 27… Հավանաբար կյանքի թելը հենց

այդ թվի վրա էր կտրվել։ Բայց քարի դիմաց դրված էին “28”-ի մոմերը. ծնողն էր բերել, որ կարի կտրված թելը… Մեկ այլ տղայի տան հողաթմբի վրա էլ այնքան թարմ ծաղիկներ էին լցված, որ դժվարացա տեսնել, թե ում տան մոտ եմ։ Կային ընկերների տներ, որոնք կողք-կողքի էին. սիրուն աչքերով մեր Մխոյինն ու իր Ռիժիկինը։ Նրանք որոշել

են երկրից դեպի երկինք տեղափոխվելիս էլ իրար կողքի տեղավորվել։ Ալբերտի տանը նայելիս նրա վերջին պատառը հիշեցի եւ կոկորդս ծա կծկեց. կերածս փշի պես դաղեց կոկորդս։ Հանկարծ լույս տեսա…Մի տղայի տան մոտ մոմ էր վառվում. հավանաբար լույսն են տարել… Մեր լույսին տարել

ու վառվող մոմի մեջ են թաքցրել։ Մի այլ տնից էլ Շանթն է իր քարին գրված մատղաշ տարիքով շանթահարում ցավից մղկտացող սիրտս… Մեկ այլ տղա էլ նոր հարևան էր ընդունում. էստեղ ՏՂԵՔՆ էդքան էլ հարևանասեր չեն, նախընտրում են տան կողքին նոր կառուցվող տներ չտեսնել… Էստեղ բոլորի տներն ամենաճոխն են, բայց իրենց մոտով անցնելիս թվում է, թե աշխարհը փուլ եկավ

գլխիդ… Սկսում եմ ատել մ ահվան ճոխությունը…
Քայլում եմ ու կուլ տալիս աղի արցունքներս. ախր ես աղի ոչինչ չէի սիրում ՏՂԵՔ… Իսկ դուք… Դուք երևի երեկոները հավաքվում, զրուցում ու իրար պատմում եք Ձեր գլխով անցածը… Դուք էդտեղ եք հավաքվել, որ մենք էստեղին կարոտ չմնանք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *