Արթուր Ղազինյանը գրում է. Լուկաշենկոյի՝ Հայաստանի վերաբերյալ, երեկ արված սկանդալային հայտարարության վերաբերյալ կարելի է ասել մեկ բան. դուզ խոսքը էշին են ասում:
ԴԵ իսկ Նիկոլ Վավայեվիչն ամեն ինչ հասկացել է ու գլուխը կախ, դավաճանության վրա բռնված խոնարհ հարսիկի պես խելոք կանի այն, ինչ կասեն: Որովհետև իրեն երեկ ուղիղ տեքստով ասեցին, որ «Հայաստանն այլևս ոչ մեկին պետք չէ», Եւ դա
հասկացել է Վավայեվիչը, ու բացարձակ կարևոր չէ, որ քսան տարի «ինքնիշխանություն» ու «մենք ենք տերը մեր երկրի» էին գոռում, կուր ծք էին ծե ծում, Պուտինի դեմ ՌԴ դեսպանության առջև պիկետներ էին անում, ձվեր էին նետւմ շենքի ուղղությամբ:
Հետո ստելով, զազրախոսելով ու զրպա րտելով եկան իշխանության, քա նդեցին բանակը, հրահ րեցին պատերազմ, մսա ղաց ուղարկեցին հազարավոր հայրենասեր ու ազնիվ հայորդիներին, ավի րեցին Հայաստանի ինքնիշխանությունն ու քայքայեցին պետության դիմադրողականությունը:
Իսկ հիմա ունեն միայն մեկ խնդիր. ամեն գնով պահել իշխանությունը և հանուն այդ «վեհ» նպատակի կանցնեն բոլորիս վրայով՝ «արղամանյանական» արդարադատությամբ կալա նավորելով նրանց, ով կկանգնի իրենց ճանապարհին:
Հ. Գ. Լուկաշենկոյի խոսքերից սրտնեղած «ինքնիշխանականներին» խորհուրդ եմ տալիս հայացքներն ուղղել դեպի Վավայեվիչը, շարքով ու կարգով մեղադ րել ու քննադատել նրան, քանի որ մինչև 2018թ. մայիս ոչ մեկ չէր համարձակվի կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունը. . .