Հակոբ Բադալյանը գրում է.
Մտածեցի, Լուկաշենկոյին մի բան էլ ես ասեմ: Ու այնպիսի մի բան ասեմ, որ վաղը մի 10-20, կամ թե 120 օգտատեր տարածեն՝ «Հայ այսինչի հզոր պատասխանը Բելառուսի բռ նապետին», կամ այդպիսի մի բան: 🙂 Հանրությունը, գուցե համայն հայությունը ահագին կոգեւորվի, որ այդպիսի հզոր
պատասխաններ են հնչում, թե այ Լուկաշենկո, դու ով ես՝ մենք ենք տերը մեր երկրի: Սակայն, եկեք խոստովանենք, որ մեր պետության մոտ երեք տասնամյակի ընթացքը Լուկաշենկոյին կամ լուկաշչենոկներին ցա վոք սրտի տվել ու դեռ տալիս է առիթ ասելու այն, ինչ խոսում են: Եվ իհարկե, անկասկած մենք իրավացի ենք, երբ ասում ենք, թե
ո՞վ են իրենք, այդ գորշ բռնապետները, որ ինչ որ բան են ասում մեզ: Սակայն, ինչքան էլ ցա վալի է, պետք է ընդունենք, որ դրանից խոշոր հաշվով չի փոխվում ոչինչ ու մեր հզոր պատասխանները իրենց ոչ մի բանին էլ չեն: Քանի որ մենք չենք տվել ու դեռեւս չենք կարողանում տալ ընդհանրապես բոլոր հարցերի հզոր պատասխանը՝ մեր երկրում մեծ գործերը, որոնք կփոխեն թե ՀՀ-ի նկարագիրը, թե
Հայաստանի ներուժը, թե վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Չկարծեք, թե օրինակ ավելի զարգացած երկրներում մեր մասին կարծիքն այլ է: Համաշխարհային քաղաքականությունը այդ առումով պրագմատիկ է բավականին ու իրերը կարող են կոչվել տարբեր անուններով, բայց դրանք թերեւս ամենուր գնահատվում են ըստ իրողության: Ուղղակի այնտեղ այլ է քաղաքակրթությունը, ըստ
այդմ էնտեղ բծախնդիր են արտահայտչամիջոցների հարցում, ի տարբերություն եվրասիական կոլխոզախանության: Խորքում բայց, խնդիրը կամ գերխնդիրը նույնն է՝ նախ մենք պիտի սկսենք հարգել մեզ, զգալ մեզ պետության կրող ոչ միայն դասագրքային խոսքերով և պատկերացումներով, այլ ինստիտուցիոնալ հպատակությամբ: Մեր պետությանը վերաբերենք ոչ թե որպես «բացած սեղան», որին
թամադա է պակասում, այլ մի բարդ օրգանիզմ, որը ունի ֆունկցիոնալ ներդաշնակեցման կարիք եւ ըստ այդմ դրա համար անհրաժեշտ մասնագիտական բանակ: Այլապես, Լուկաշենկոն էսօր կա, վաղը չկա: ՀՀ-ն լինելու է միշտ եւ հարցն այն է, թե այսօր ինչպիսին կանք ու ինչպիսին ենք լինելու վաղը: