Պարզվում է` Բելոռուսի կոլխ ոզնիկ բռ նապետ Լուկաշենկոյի կարծիքով անկախությունը հարաբերական բան է… ով քնից արթնանում, ինչ ուզում խոսում է…պատճառն այն է, որ… Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանը գրում է. Ու պարզվում է` Բելոռուսի կոլխոզնիկ բռ նապետ Լուկաշենկոյի կարծիքով անկախությունը հարաբերական բան է… հետևաբար պետք է մի շարք երկրներ, այդ թվում` Հայաստանը “ծնկաչոք խնդրի”, որ իրեն ևս

վերցնեն ստեղծվող նոր ռուսական կայսրության մեջ, հակառակ պարագայում նա կընկնի Ուկրաինայի, ինչու չէ Ղազախստանի, իսկ ծայրահեղ դեպքում էլ Թուրքիայից “ահաբե կված” ռուսական կայսրության ճարտարապետները Հայաստանը “կփոշիացնեն” այնպես, որ նա այլևս գնալու ոչ մի տեղ չի ունենա
և ինչ-որ մեկին պետք չի լինի ընդհանրապես… Իսկ ինչ վերաբերվում

է ադրբեջանի` նոր ձևավորվող կայսրությանը չմիանալու բացահայտ արհամարհանքին, իր երկիրը բառիս բուն իմաստով քաոսի վերածած բռն ապետը խոսում է իրենց թույլ տված ինչ֊որ անհասկանալի սխալների մասին… ինչի արդյունքում ադրբեջանը ոչ միայն “թքած ունի”

այդ միության վրա, այլև իրեն հեռու է պահում այդ կոհորտայից… ու կարճ ժամանակ հետո թուրքիայի ձեռքը բռնած ադրբեջանը բղավելու է` Ղրիմը Ուկրաինայի է և վերջ… Հ.Գ. Ամենամեծ “դժբախտությունը” թերևս այն է, որ Լուկաշենկոն ինչ ասում է` “ճիշտ է” ասում… որովհետև անկախ պետության հիմքերը ամրացնելու տեղը, մեր

պետության ղեկավարները երեսուն տարի այդ հիմքերը քա նդել են… Ու ցավալիորեն մեր երկիրը նմանվել է քիմիայի դասին դպրոցը պայ թեցնող տղայի անեկդոտին… Ու դա է պատճառը, որ ով քնից արթնանում, ինչ ուզում խոսում է, ասելով`

ուրա ընդեղ երկրր, քա նդված պրծած է… Էլ ավելի ցավալի է, որ պատվից ու արժանապատվությունից բարբաջողները լեզուները հետևներն են խցկել ու մուշ֊մուշ քնած են… Դե, արթնացեք ու պատասխան տվեք` ձեզ բացահայտ ստո րացնում են, “թասիբով” անթասիբներ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *