2016 թ.-ի ապրիլյան պшտ երազմից հետո Սերժ Սարգսյանը կոչ արեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը, իսկ մենք չհամաձայնեցինք. Արթուր Թովմասյան «…Բոլոր ժամանակներում բանակցային սեղանի վրա դրված բոլոր թղթերը՝ Քի Վեսթ, Փարիզյան սկզբունքներ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, Լավրովի պլան, ոչ մի անգամ չեն արտահայտել ոչ միայն Արցախի ժողովրդի արմատական շահերը, այլև համայն հայության։ 2016թվականի ապրիլյան պш տերազմից հետո
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին քսաներկու պատգամավորների հետ։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց մեզ համաձայնել յոթ շրջանների հանձնմանը: Մենք ասացինք, որ Մադրիդյան սկզբունքները չեն արտահայտում հայ ազգի արմատական շահերը: Նա էլ ասաց, որ դուք Շատ անգամ լսել եք «Ղարս, Ղարս» երգը, եթե հրաժարվում եք Մադրիդյան սկզբունքներից, ուրեմն մի օր կլսեք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգը։ Շատ
կո պիտ ասաց։ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի իննին, երբ Ստեփանակերտը դատարկ էր ու ամայի, իսկ թշ նшմին քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր ընդամենը»,- Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մտազբաղ էր, InfoPort.am- ի հետ զրույցի ընթացքում փորձում էր վերարտադրել արցախյան վերջին պшտ երազմի քրոնիկոնը, վերլուծել նախապшտ երազմյան ժամանաշրջանը, կենտրոնանալ ապագայի գոնե մոտավոր անելիքների վրա, խանգարում էին հույզերը, ցш վը եւ վիշ տը
շատ մեծ է. «Չկա որևիցէ հայ, որ հաշտվի տվյալ շրջանների կորուստի հետ: Ոչ միայն վի րшվոր է ողջ Արցախը, այլև ողնաշարից կոտ րված ենք ազգովի»: «…Նոյեմբերի ութին Ստեփանակերտ քաղաքում խառնաշփոթ էր։ Թուրքերը արդեն Շուշի քաղաքում էին։ Այդ խու ճապային պայմաններում մեր խմբակցությունների նախագահներն ասացին, որ բազում պատգամավորներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, կառավարության անդամներ ցանկանում են քաղաքից հեռանալ: Ես նրանց
ասացի, որ պիտի քն նարկեմ նախագահի հետ։ Երբ խոսեցի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, նա ասաց, որ ինքը չի հեռանալու Ստեփանակերտ քաղաքից, մեր նախագահը կռ ված, մшր տական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած նախագահ է։ Ես ասացի, թե մայրաքաղաքը կլքեմ միայն իրենից հետո եւ, ի պատիվ մեր խմբակցությունների ղեկավարների, Ստեփանակերտում մնացած պատգամավորների, նրանք էլ ասացին, որ իրենք ևս չեն հեռանա
քաղաքից։ Դեռ հոկտեմբերի վերջին մեզ՝ պատգամավորներիս, զե նքեր էին բաժանվել…»։ –Դուք թշ նшմուն սպասում էիք Ստեփանակերտ քաղաքում։ – Այո՛, այո՛։ Ես՝ որպես մտավորական ու գիտնական, առաջին անգամ էի մտածում, տրամադրվում մարդու վրա կրш կելուն։ Իմ երկու տղաները ծառայում են բանակում, մասնակցել են պшտ երազմին, սակայն ես զինվորական գործի մեջ չեմ եղել, ու այսօր ստեղծվել էր մի իրավիճակ, երբ զի նված սպասում էինք թշ նшմուն։ Ա՛յ այդպիսի
իրավիճակ էր, երբ պիտի կրш կես, քանի որ գալիս են քեզ սպш նելու։ Այո՛, պատրաստ էի կրш կելու։ –Կարելի՞ է ենթադրել, որ դուք նոյեմբերի ինիին պատրաստվել եք թշ նшմուն դիմավորել Ստեփանակերտ քաղաքում ու տեղյակ չէիք կամ հույս չունեիք, որ եռակողմ հայտարարությունը կստորագրվի։ –Այն, որ տվյալ փաստաթուղթը կոնկրետ այդ կետերով կստորագրվեր, միանշանակ լուր չունեինք։ Բայց ներքին համոզմունք, հույս կար, որ մի բան կկանգնեցնի նրանց, քանի որ
մտածում էինք՝ եթե հենց սկզբից իրենց նպատակը Շուշին գրш վելն էր, ուրեմն դրանից հետո կանգ կառնեն։ Կատարվածը պшտ երազմ համարել չի կարելի, այդ քառասունչորս օրը ես դժո խք եմ կոչում։ Իսկ տվյալ փաստաթղթի ստորագրումը դժո խքից խավարի մեջ մտնել էր։ Ու ասեմ, որ խավարին միշտ էլ լույսն է հաջորդում։ –Եթե չստորագրվեր այդ եռակողմ հայտարարությունը, ի՞նչ կարող էր լինել։ –Ըստ Մեր տվյալների՝ շուրջ վեց հազար թուրք պիտիմտներ
Ստեփանակերտ, որից հետո՝ Ասկերան ու Մարտունի։ Ամբողջ տարածքը շրջափ шկման մեջ կընկներ։ Սա արդեն կլիներ ցեղш սպшնություն։ Լավ վերադառնանք հետպшտ երազմյան իրականություն: Ի՞նչ եք կարծում եռակողմ փաստաթղթի բովանդակությունում հնարավո՞ր է փոփոխություն մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադառնալու պարագայում: –Ես չեմ գտնում, որ այդ հայտարարությունը իրավական փաստաթուղթ է։ Եթե կան բանակցություններ, ուրեմն պիտի
բանակցող կողմը՝ Հայաստանը, շատ ճկուն լինի, որովհետև հիմա մենք կանգնած ենք պшտ երազմի ու խաղաղության միջև։ ՀՀ-ն ունի հիմա ՊՆ նոր նախարար, նոր արտգործնախարար, նրանք պիտի շատ ճկուն լինեն, հաշվարկեն՝ ինչ ունեն, ինչ չունեն։
Ձեր կարծիքով, կան հեռանկարներ ՀՀ-ի կողմից Արցախի Ճանաչման հարցում? –ՀՀ-ն մինչ նոյեմբերի 10-ը պետք է ճանաչեր ԱՀ-ի անկախությունը։ Բայց նաև ասեմ, որ, իմ կարծիքով՝ Հայաստանը
մի քանի անգամ Արցախի անկախությունը ճանաչելու պահը կորցրել է. 1-ին ամենահարմար պահը 1994թ.-ի մայիսի 12-ին Բիշքեկի պայմանագրից անմիջապես հետո էր, որովհետև Ադրբեջանը շատ թույլ էր, 2016 թվականի ապրիլյան պшտ երազմի ժամանակ և երբ Իլհամ Ալիևը նախագահ ընտրվեց և հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսում են զրոյից։ Այսինքն՝ մի քանի անգամ եղել են հարմար պահեր։ –Հիմա արդեն ուշացա՞ծկլինի ճանաչումը։ –Եթե հետևել եք, Արցախի ազգային
ժողովը տարբեր հայտարարություններով է ներկայացել՝ դիմելով աշխարհի տարբեր խորհրդարաններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը։ Ի՞նչ է, Հայաստանի Հանրապետության ԱԺ-ն դո՞ւրս է այդ խորհրդարանների շարքից։ –Իսկ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ Ձեզ, իմաստ ունի՞ ճանաչումը։ –Հիմա դա ՀՀ-ի ներքին գործն է։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունները երկար ժամանակ մնացին ԱԺ-ի օրակարգում։ Այդպես պիտի լիներ
Արցախի անկախությունը ճանաչելու նախագիծը․ թող դրական եզրակացությամբ մտներ խորհրդարան, մնար օրակարգի մեջ եւ պшտ երազմի վերսկսման դեպքում Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը։ Դա կլիներ զս պшշապիկ Ադրբեջանի համար։ -Աշխարհի տարբեր պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների, որոշ պետություններում խորհրդարանների կողմից սկսվել է Արցախի ճանաչման գործընթացը, ինչ եք կարծում, դա
որևիցե Ձև կարող է փոխել ստեղծված իրավիճակը: –Կարծում եմ, կարող է դրական ազդեցություն ունենալ: –Պարո՛ն Թովմասյան, պшտ երազմից հետո իրողություններ են փոխվել, ներկա պահին կարելի՞ է ասել, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտш նգության երաշխավորը: – Հայաստանը միշտ է եղել Արցախի անվտш նգության երաշխավորը, այդ մասին հայտարարել են Հայաստանի բոլոր նախկին, ներկա ղեկավարները։ Եթե այս պшտ երազմը լիներ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող էինք
հաջողություններ գրանցել։ Բայց Թուրքիան շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, չհաշված Իսրայելի ոչ պարզապես աջակցությունը: Ինչպե՞ս կարող էին Հայաստանը և Արցախը պայք արել այդ երկրների դեմ։ Սա Թուրանի ծրագիրն է, ու Էրդողանը մտնում է տարածաշրջան։ Սա պետք է անհանգստացնի Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետությանը։ – Այդ պարագայում
ինչո՞ւ չի անհանգստացրել, որովհետև բավական ուշացած էին կարծես արձագանքները։ – ՌԴ-ից հայտարարեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում աջակցության մասին, եթե Հայաստանի սահմաններին որևիցե հшր վшծ հասցվի։ Դրանից զատ նոյեմբերի 10-ից հետո Վլադիմիր Պուտինը ակնարկեց Արցախի անկախության մասին՝ մատնանշելով Աբխազիայի, Հարավային Օսիայի
օրինակները: -Պարոն Թովմասյան, Դուք Ձեզ համար վերլուծել եք, որո՞նք են եղել այս պшտ երազմի ժամանակ թույլ տված հիմնական սխալները։ –Օրինակ այն, որ Արցախի 18-50 տարեկան տղամարդկանց մի մասը հանկարծ հայտնվել էին Երևան քաղաքում։ Հենց պшտ երազմը սկսվել է, 25-40 տարեկան բազմաթիվ տղամարդիկ, ընտանիքներին տարհանելու պատրվակով, անձնագրերը թողնելով
անցակետի մեջ, փաստացի փախել են Հայաստան։ Մինչ օրս էլ բազմաթիվ անձնագրեր դեռ մեզ մոտ են, բայց դրանց տերերը չկան։ – Վերադառնալու պարագայում այդ մարդիկ հնարավո՞ր է պшտ ժվեն։ –Ժամանակը կգա՝ կպարզվի, չեմ կարող ասել։ Բայց մենք պատրաստ ենք ազգային ժողովին ընդառաջել իրավապահ մարմիններին, եթե Քր եшկան օրենսգրքի մեջ կամ այլ օրենքներում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն կլինի: Այդ հարցով պիտի զբաղվեն մեր ու ժшյին կառույցները։ 2016 թվականին էլ այդպես եղավ, 1992-1994
թվականներին էլ այդպես եղավ։ 92-94 թվականներին Պետական պшշտ պանության կոմիտեի մի որոշում կար, ըստ որի մեր այն հայրենակիցների բնակարանները, որոնք 6 ամիս Արցախում չեն ապրել, տրվել են զինվորականներին։ Կարելի է այդպիսի պրակտիկա հիմա էլ կիրառել: -Պարոն Թովմասյան, որո՞նք են խորհրդարանի առաջնահերթ անելիքները հետպшտ երազմյան ժամանակաշրջանում: -Դե առաջնահերթ անելիքը,
միանշանակ, մյուս տարվա բյուջեի ընդունումն է: 2021թ.-ի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը գրեթե ամբողջությամբ պատրաստ էր, երբ սկսվեց պшտ երազմը: հիմա բնականաբար դրա մեջ կորդինալ փոփոխություններ են մտցվում, բայց հայտնի չէ, կառավարությունը կհասցնի այն մշակել ու մեզ ներկայացնել օրենքով սահմանված ժամկետներում: Եթե նույնիսկ վերջին օրով մեզ ներկայացնի, ուրեմն մենք ստի պվшծ կլինենք փաստաթուղթը ընդունել արագացված
ընթացակարգով: Եթե չհասցնի, ուրեմն պիտի աշխատենք այս տարվա բյուջեով: Ինչ վերաբերվում է խորհրդարանին, ուրեմն պիտի նշեմ, որ պшտ երազմական իրողությունները նկատի ունենալով, իմ կարծիքով, ընդհանրապես պիտի վերանայվի նրա կառուցվածքը` կրճատվի պատգամավորների թիվը: Եթե տարածքային կրճատում է կատարվել, ինչ իմաստ ունի 33 պատգամավոր ունենալ: Սրանք հարցեր են, որոնք պիտի քննարկել, սակայն հիմա դրանք երկրորդական են, առաջնայինը հետպшտ երազմյան տնտեսության վերականգնումն է և բնակչության սոցիալական կարիքների բավարարումը…