Արմնյուզի փակվելու մասին տեքստը ոնց որ կուսակցության փակվելու մասին հայտարարություն լիներ… ոչ Բաղրամյանում խորոված փարթի, ոչ էլ… Վովա Հակոբյան
Վովա Հակոբյանը գրում է. Արմնյուզի փակվելու մասին տեքստը ոնց որ կուսակցության փակվելու մասին հայտարարություն լիներ։
Թե բա համընդհանուր չեզոքությունը, հանրային ապատիան, քաղաքական դերակատարների անհիմն պասիվությունը, քաղաքական պայքարի ինքնանպատակ լինելը մեզ չեն թողնում այլ ընտրություն։
Սրա համար լրատվական ա փակվու՞մ։ Այ դու’ք, ապիկար ընդդիմություն, անհիմն պասիվ եք, այ դուք, հասարակություն չեզոք եք եւ մենք փակվում ենք։ Ոչ նոռմալ միտինգ ղալմաղալ եք անում, ոչ
Բաղրամյանում խորոված փարթի, ոչ էլ իշխանություն եք վերցնում, որ իշխանության տեսակետները ներկայացնենք հանրությանը էլ մնում ենք ի՞նչ անենք։
Բայց փաստենք նաեւ, որ ընդդիմադիր հատվածի համեմատաբար ամենաորակյալներից էին։