Արթուր Հայրապետյանն իր էջում գրել է.
Թե բա թոշակառուի թոշակը շատ է` քիչ չէ։ Փոխարենը դատավորների թոշակը պետք է բարձրացնել։ Եվ նման զառանցանք` հեքիաթի տեսքով ներկայացնել ու հաստատել։ Երկու հազար դա տավորների ամսական աշխատավարձի վրա
ծախսվում է չորս մլրդ 800մլն դրամ։ Իսկ խեղճ թոշակառուներն իրենց երեսուն հազար դրամ թոշակով, այն էլ այսօրվա գերթանկացումների պայմաններում, մի ձև պետք է կարողանան յոլա գնալ։ Հետո յանի ծերերի առողջության մասին են մտածում։ Քաղցած թոշակառուն, ո՞նց ապրի, երբ
տավարի մսի գինը 3300 դրամ է, հացամթերքը երեք անգամ թանկ, չհաշված թանկարժեք դե ղորայքը, որը ցանկացած թոշակառուի պետք է։ ԱԺ պատգամավորների վրա ծախսվող ամսավճարները, (ձեռքի ծախսի գումարը` 250 հազար դրամ)
իշխանության մյուս համակարգերի վճարները, կստացվի, որ մեր սեղմ բյուջեի մի մեծ փայաբաժինը սպառվում են այդ ոլորտներում։ Այս ամեն ինչից հետո` արգելել ծխելը բացօթյա սրճարաններում։ Նույնիսկ եվրոպական մի շարք
երկրներում չեն ար գելում բացօթյա սրճարաններում ծխելը։ Միով բանիվ ազգակործանները զբաղված են իրենց մանուշակ մանկապարտեզի ժողովներով մարդկանց ձեռք առնել։ Իսկ ինչո՞ւ ոչ, եթե ժողովուրդը կուլ է տալիս ազգակոր ծանների ամեն որոշում, որն ի վն աս է ժողովրդին։