Հայերն ունեն հաղթաթուղթ, որը, թերեւս, աշխարհում ոչ մեկ չունի: Խոսքը սփյուռքի մասին է: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ընթացքում ասել է Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղարը՝ Անդրեյ Բելյանինովը: «Օրինակ՝ ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան, երևի, Հայաստանի
Հանրապետությունում»,- ասել է նա: Անդրեյ Բելյանինովի խոսքով՝ հայ հանրության շրջանում հարկավոր է, 1-ին հերթին, միմյանց ճշմարտությունը ասել, և սկսել նրանից, թե օրինակ, Հայաստանի Հանրապետությունում իրականում որքան մարդ է բնակվում: «Տնտեսության տեսակետից ևս Չկան
օբյեկտիվ տվյալներ: Իսկ ինչ կասեք մշակույթի պահով: Դուք էնքան եք տարվել քաղաքականությամբ, որ մոռացել եք թե՛ մշակույթի, թե՛ տնտեսության մասին: Ժողովուրդը գնո՞ւմ է թատրոն, գնում է կոնսերվատորիա: Միեւնույն մարդիկ քվեարկում են մերթ մի կողմի, մերթ մյուսի
օգտին»,- հավելեց փորձագետը: Ինչ վերաբերում է ԼՂ-ում պատ երազմին, ապա Բելյանինովը կոչ արեց դրա արդյունքներից եզրակացություններ անել: «Պարտությունը սկսվում է հաղթանակից հետո հինգ վայրկյան հետո: Շատ դժվար է ատ ելություն կուտակել ներսում:
Մեծահոգությունը մեծ ժողովուրդների ճակատագիրն է, պիտի կարողանալ ներել: ՌԴ-ում, օրինակ, հայերի ու ադրբեջանցիների մեժ թշնա մություն չկա: Այո, ամեն ժողովուրդ անհանգստանում է իր հայրենիքի համար, սակայն թշն ամություն չկա»,- ամփոփեց Անդրեյ Բելյանինովը։