Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․ «Իշխանական խուն տան, որի ղեկավարը մտավորականությանն ու գիտության մարդկանց տարբեր առիթներով հակաէսթետիկ որակումներ է
տվել` լա փամանից օգտվողներ, պարապ «կոֆե խմողներ», հերթական անգամ օգտագործեց մտավորականությանը սեփական անհրապույր փիառի համար: Կարճ տեսագրությունից ակնհայտ է, որ սեղանի շուրջ խմբված որոշ գործիչներ անգամ
ֆիզիկապես անկարող են շարժվել, ուր մնաց կարողանան դիմադրություն ցույց տալ «ընդունելությանը» կամ առհասարակ մերժեն 5000-ից ավելի երիտասարդների կյանք խլած, երկիրը պարտության տարած, Արցախի 75 տոկոսը հանձնած, թշն ամու ոտքը Հայաստանի տարածք բերած իշխանիկների հրավերը:
Pantene Pro-V` երկուսը մեկում պաշտոնյան ընդամենը օգտագործեց նրանց` նախագահի պաշտոնը ժամանակավորապես իր վրա հագնելու կապակցությամբ: Սա բոլորիս ցավն է: Ոմանց դեպքում ակնհայտ էր, որ այնտեղ պետք է լինեն`
նեղ անձնական շահադիտական նպատակներով` ընտանիքի անդամները կոնկրետ պաշտոններ են զբաղեցնում քայլիստների հետ… Սակայն մյուսների դեպքում ցավալի է: Ամենացավալին ու ամոթալին հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»-ն հեղինակած Ռոբերտ Ամիրխանյանի նվաստալի
ծառայամտությունն է մի անձի, ում քաղաքական թիմը հետևողական իրագործում է Ալիևի ու Էրդողանի միացյալ երազանքը` ավիրելով հայոց բանակը: Հ.Գ. Թերևս հասկանալի է, թե ինչու Շուշան Պետրոսյանը չկար Ռուբեն Մաթևոսյանի համերգին»: