Երեկվանից ծայ րաստիճան լկ տի արտահայտություններ են հնչում Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած հայ մեծանուն գործիչների հասցեին…Բայց իրականում այդ հանդիպումը զուտ պատրվակ էր, որ… Մովսես Հարությունյան

Մովսես Հարությունյանն իր էջում գրել է. Երեկվանից սկսած՝ ծայ րաստիճան լկ տի և հերյուրալի արտահայտություններ են հնչում նախագահի պաշտոնակատարի՝ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպած հայ մեծանուն գործիչների հասցեին՝ նրանց կոչելով

վերջին փողոցային բառերով։ Իրականում երեկվա՝ ոչ քաղաքական հանդիպումը միայն պատրվակ էր, որ մեծանուն վաստակավոր գործիչների դեմ սկսվեր այն արշավը, որը նրանք 2020-ի նոյեմբերից հետո «վաստակել էին»։ Ուրեմն, 2020-ի աղե տալի պատ երազմից հետո, երբ ՀՀ-ն գտնվում էր թույլ ու

վի րավոր վիճակում, մի խումբ անձինք, որոնց նպատակը ոչ թե հզոր ՀՀ-ն էր, այլ՝ ցանկացած վիճակի ՀՀ-ում միայն թե սեփական աթոռ ունենալը, հատուկ սուրհ անդակ-բանագնացներ էին ուղարկել հասարակության շրջանում հարգանք և հեղինակություն վայելող գործիչների (այդ թվում երեկվա հանդիպմանը մասնակցած) մոտ, որ

վերջիններս սկսեն քաղաքական ակտիվություն ցուցաբերել, հայտարարություններով ու կոչերով հանդես գալ, պահանջել գործող իշխանությունների հրաժարականը՝ էն ակնկալիքով, որ վերջիններիս խոսքը, ի տարբերություն իրենց խոսքի, ունի ավելի մեծ կշիռ։ Ստանալով մերժում՝ հիմնավորմամբ, որ

իրենք քաղաքականությանը չեն խառնվում, բանագնացներ ուղարկողները, որոնք շատ հայտնի են բոլորիդ, նե ղվել էին և երեկ ուղղակի օգտագործեցին առիթը՝ իրենց ներսում կուտակված մաղձը թափելու ու այդ մարդկանց «փչացնել» փորձելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *