Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև էմիրաթական Կարմիր մա հիկ բարեգործական
կազմակերպության համատեղ ջան քերի շնորհիվ, այսօր մեկնարկել է «Ձմեռակացի բարեգործական ծրագիրը»։ Միջոցառմանը Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչներն են մասնակցել՝ մարզպետի տեղկալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետությունում
ԱՄԷ դեսպանության գործերի հավատարմատար Ալհամ Ռաշիդ ալ Սալամին, էմիրաթական Կարմիր մա հիկ կազմակերպության ներկայացուցիչ Մուհամմադ ալ Յամային։ Ալբերտ Այվազյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անունից ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել մարզում սոցիալական նման կարևոր ծրագիր իրականացնելու
համար, նշել, որ ծրագրի շրջանակներում մարզի անապահով շուրջ 1281 ընտանիքների կտրամադրվի աջակցություն ջեռուցման, իսկ մասնավորապես, էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը հոգալու նպատակով, այդ թվում երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 189 ընտանիքի, ընդհանուր առմամբ, 628 երեխայի ձմեռային հագուստ ո անկողնային պարագաներ։ Նշենք որ, այդ ծրագրից
օգտվելու են Շիրակի մարզի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, ժամանակավոր շինություններում բնակվող երեք ու ավելի երեխա ունեցող ընտանիքները։ Հանդիպման ավարտին պատասխանատուները շրջել են նաև մի քանի տնակային ավաններում։ Հայտնում է Շիրակի Մարզպետարանը: