Դանիել Իոաննիսյանը գրում է. ԱԺ ընդդիմությունը հրաժարվել է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Հանձնաժողով, ուր կարողանալու էին փակ հարցեր
տալ Նիկոլ Փաշինյանին, ԶՈւ հրամկազմին եւ հավաքել փաստեր իշխանության սխալների մասին: Ի վերջո, եթե համարում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է արել, ստանալու էին փաստեր դա ապացուցելու համար (թեև, կարծես, վաղուց էլ
տենց չեն համարում)… Բայց չէ, կամովին հրաժարվում են այդ ամենից: Իսկ օրեր առաջ այդ մարդիկ հրաժարվել էին սահմանադրական բարեփոխումների խորհրդում ներգրավվելուց և դուրս մնացին մայր օրենքի բովանդակային քննարկումներից:
Իսկ գիտեք ինչու՞: Որովհետև իրենց մեծ մասի միակ օրակարգային հարցն է թա լանածի պաշտպանությունը: Սահմանադրություն՝ հետաքրքիր չէ, 44-օրյա պատերազմ ու դրա պատճառներ՝
հետաքրքիր չէ: Ապօրինի ծագման գույքի բռնա գանձման օրենք՝ հետաքրքիր է, թե ինչպես այդ օրենքը տա պալել… Սա է ԱԺ ընդդիմության մեծ մասը: